Դասախոսի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիաների զարգացման կարիքների գնահատման հարցումներ, 2019-2020 ուստարի, 2-րդ կիսամյակ

ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության և որակի ապահովման և կառավարման կենտրոնի կողմից հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին իրականացվել են 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի «Դասախոսի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիաների զարգացման կարիքների գնահատման» հարցումներ, որոնց նպատակն էր բացահայտել դասախոսի կարիքները՝ հետագա բարեփոխումներ և վերապատրաստումներ իրականացնելու համար: