ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանի և Ռազմական ամբիոնի պետ, գնդապետ Ա. Մկրտչյանի հանդիպում-քննարկումը

2021 թ.-ի հունիսի 29-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և Ռազմական ամբիոնի պետ, գնդապետ Ա. Մկրտչյանի հանդիպում‑քննարկումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ֆակուլտետին առնչվող կարևորագույն հարցերի շրջանակ, առկա խնդիրները և հետագա բարելավումների միտումները։ Քննարկման ընթացքում ուշադրության կենտրոնում էին Ռազմական ամբիոնի և ամբիոնում իրականացվող մասնագիտությունների յուրահատկությունները և զարգացման հեռանկարները: