ՇՊՀ-Ի ԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտական խորհրդի 2021 թ.-ի փետրվարի 22-ի նիստում  հաստատվել է    «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտական տեղեկագրի հրատարակման ընթացակարգը: Սույն ընթացակարգով սահմանվում է Գիտական տեղեկագրում գիտական աշխատանքների տպագրության ներկայացնելու, դրանք գրախոսելու և հրատարակելու կարգը: