ՇՊՀ-ՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտական խորհրդի 2020 թ.-ի հոկտեմբերի 6-ի նիստում  հաստատվել է    «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում Գիտության և հետազոտության միջազգայնացման քաղաքականությունը: Սույն քաղաքականությունը միտված է Համալսարանում գիտության միջազգայնացման մեխանիզմների և խնդիրների մշակմանը: