ՇՊՀ-Ի ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտական խորհրդի 2016 թ.-ի հուլիսի 11-ի նիստում  հաստատվել է  «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական գործունեության համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման կարգի լրամշակված տարբերակը, որը մինչ այդ էլ  բազմիցս լրամաշակվել է` պայմանավորված գործընթացներում առաջացած խնդիրներով և շահակիցների առաջարկներով: Փաստաթուղթը ներկայացվել է Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի կողմից: