ՇՊՀ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտական խորհրդի 2012 թ.-ի փետրվարի 16-ի նիստում  հաստատվել է  «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակիցների գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների խթանման ընթացակարգը, որը լրամաշակվել է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտական խորհրդի 2014 թ.-ի ապրիլի 23-ի և 2019 թ.-ի դեկտեմբերի 26-ի նիստերում: Վերջինս ներկայացված է Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի կողմից: Յուրաքանչյուր տարեվերջին առանձին աշխատակիցների գործունեության արդյունքները` համապատասխան հիմքերով, առանձին փաթեթներով ամբիոնի վարիչի կողմից ներկայացվում է Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն, ինչի արդյունքում ՇՊՀ-ի աշխատակիցները խրախուսվում են համապատասխան գործունեության արդյունքում: