ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանի և Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան Թ. Մելիքյանի հանդիպում-քննարկումը

2021 թ․-ի մայիսի 20-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան Թ. Մելիքյանի հանդիպում‑քննարկումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ֆակուլտետին առնչվող կարևորագույն հարցերի շրջանակ, առկա խնդիրները և հետագա բարելավումների միտումները։ Ծավալվեց շատ հետաքրքիր զրույց նաև ռազմավարական պլանավորման մոտեցումների, խնդիրների լուծման գործածվող մեխանիզմների վերաբերյալ: