ՈՒՂԵՑՈՒՅՑ. ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Համավարակի պայմաններով պայմանավորված մշակվել է սույն ուղեցույցը Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի կողմից` հիմք ընդունելով ինչպես ՈԱԱԿ-ի կողմից կազմված համապատասխան ուղեցույցը, այնպես էլ ներքին շահակիցների հետ քննարկումներն ու նրանց կողմից ներկայացված առաջարկությունները: Ուղեցույցի մշակման նպատակն է կազմակերպել դասավանդումն ու ուսումնառությունն առցանց ուսուցման պայմաններում՝ խուսափելով կրթության որակի վրա բացասական ազդեցությունից: Առցանց ուսուցում իրականացնելիս ցանկալի է առաջնորդվել հետևյալ մոտեցումներով.
- Ներդնել խորհրդատվական աջակցության հարթակ:
- Ներդնել տեխնիկական աջակցության հարթակ:
- Ապահովել հեռավար ուսուցման տարբեր հարթակներից օգտվելու հասանելիություն:
- Զարգացնել ու համալրել էլեկտոնային գրադարանը:
- Ապահովել ստորաբաժանումների (ամբիոնների, ֆակուլտետների, կենտրոնների, բաժինների) հասանելիությունը:
- Ապահովել հեռավար ուսումնառության կազմակերպվածությունն ու վերահսկելիությունը: