ՇՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտական խորհրդի 2020 թվականի հունվարի 31-ի նիստում  հաստատվել է    «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների վարկանիշավորման և խրախուսման կանոնակարգը, որը մշակվել է ԳՔՈԱԿԿ-ի կողմից և նախապես քննարկվել շահակիցների լայն շրջանակի հետ: Ուսանողների վարկանիշավորման և խրախուսման հիմնական նպատակն է ուսումնական, գիտական և հասարակական աշխատանքների ուղղություններով ուսանողների պոտենցիալ որակի ուսումնասիրումը, խթանումը, հետագա զարգացումն ու կատարելագործումը, Համալսարանի զարգացման գործընթացներին ուսանողների ներգրավածության ապահովումը: