ՇՊՀ-Ի ԳԻՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում հաստատվել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական քաղաքականության, որակի ապահովման ու կառավարման կենտրոնի կանոնադրությունը` ներկայացված Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի կողմից: Կենտրոնը կառուցվածքային ստորաբաժանում է, որն անմիջականորեն ենթարկվում է Համալսարանի ռեկտորին և սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման նպատակով համագործակցում է Համալսարանի այլ կառուցվածքային ստորաբաժանումների և արտահամալսարանական տարբեր կազմակերպությունների հետ: Կենտրոնի աշխատանքների համակարգումն ու ղեկավարումը իրականացնում է կենտրոնի տնօրենը: