ՇՊՀ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Գիտական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում հաստատվել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Որակի ապահովման և կառավարման հայեցակարգը, որը ներկայացրել է Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնը: Հայեցակարգի մշակումը ձեռնարկվել է դեռևս 2017 թվականին, մինչ հաստատումը քննարկվել է բազմաթիվ շրջանակներում, միաժամանակ նաև փորձարկման արդյունքում վերանայվել և ընդունվել վերջնական տեսքը: Մասնավորաբար սույն հայեցակարգը սահմանում է համալսարանում որակի կառավարման, ապահովման, հավաստման, մշտադիտարման շրջանակը` ընդհանուր պահանջները և սկզբունքները, ինչպես նաև վերջինիս կազմակերպական կառուցվածքը: