Մեդիաբովանդակություն

Պեմզաշենի «Ոսկեկող Ավետարանը»․ ինչպես Սուրբ գիրքը մանկաբուժությամբ զբաղվելու զորություն տվեց

Արագած լեռան արևմտյան ստորոտում գտնվող Պեմզաշենը, որն Արթիկ խոշորացված համայնքի բնակավայրերից է, ոչ միայն հայտնի է իր կարմիր ու վարդագույն տուֆով, պեմզայով, պատմական կոթողներով, վաղ քրիստոնեական շրջանի ու միջնադարի յուրահատուկ ճարտարպետությամբ, նույնիսկ ձորի մեջ կառուցված  եկեղեցիներով ու քարայր կացարաններով, այլ տներում ստեղծված սրբատեղիներով։ Կարդալ ավելին…

Մեծ Սեպասար․ Գայլերի զոհաբերությամբ հայտնի գյուղը, մուրազ կատարող «Դարի Սուրբն» ու պատժող «Ժամի աղբյուրը»

Կաթսայաջուր գետի ափին գտնվող Աշոցքի Մեծ Սեպասար գյուղն իր ուրույն դիմագիծն ունի․ այստեղ դեռ պահպանվում են Վարդավառի ու Զատիկի ուրախ ծեսերը, շարունակվում «Դարի սուրբ» կոչվող  սրբարանում զոհաբերությունները, աղբյուրների մասին ավանդազրույցները։ Կարդալ ավելին…

Ջրաձորի՝ զավակ պարգևող Սրբի սարն ու կրակի բոցերի մեջ չայրված Սուրբ գիրքը՝ «Նարեկ»-ը

Ամասիայի ձորերի արանքում  ծվարած գյուղում՝ Ջրաձորում, ճամպրուկային տրամադրություններն  են․ Կապսի ջրամաբարը կառուցելու նպատակով  կառավարության որոշմամբ  գյուղը կտեղափոխվի։  Կարդալ ավելին…

Աշոցք․ ցավ քաշող ու «զրույցի բռնվող» աղբյուրներով, բույսերով բժշկվողների սարահարթը

Կրասարսարերում մեծ քանակությամբ սպիտակ կիր ունեցող գյուղը՝ Գուսան Շահենի ծննդավայրը

Աշոցքի Կրասար գյուղ ոտք դնելուն պես՝ տեղացիները սկսում են պատմել իրենց բացառիկ ճարտարապետություն ունեցող եռաթռիչք կամուրջի, ժողովրդական բժշկության գաղտնիքների՝ ծաղկառատ դաշտերում ու սարերում աճող բույսերի բուժիչ հատկությունների ու հրաշքներ գործող հանքային աղբյուրների մասին։ Կարդալ ավելին…

Սարալանջ․ նարեկաբուժությամբ հրաշքներ գործող գյուղը

Արագած լեռան հյուսիս-արևմտյան փեշերին փռված Սարալանջ գյուղը Շիրակի մարզի այն եզակի տեղանքներից է, որտեղ ուխտավորների պակաս չկա։

Հյուրընկալ, գողտրիկ գյուղը գովազդի կարիք ամենևին չունի․ Հայաստանի տարբեր բնակավայրերից մարդկանց այստեղ բերում է ոչ թե քաղցրահամ մեղրը կամ սարերի դոշին աճող յուրատեսակ հոտ ու համով բուժիչ ուրցն ու դաղձն, այլ սուրբ գրքով՝ «Նարեկ»-ով բժշկվելու, զորանալու պահանջը։ Կարդալ ավելին…