ԳՐԱԴԱՐԱՆ-ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏՏ ԿԵՆՏՐՈՆ
Համալսարանի գրադարանը ստեղծվել է 1934 թ.-ին: 2016թ. նոյեմբերի 30-ին այն վերակազմակերպվել է Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի (այսուհետ՝ կենտրոն), իսկ 2018 թ. ապրիլի 23-ին՝ Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի՝ հիմք ընդունելով ներբուհական օբյեկտիվ պահանջներն ու զարգացման միտումները:
Կենտրոնը մատուցում է գրադարանային դասական ծառայություններ և ակադեմիական խորհրդատվություններ:
Կենտրոնը միկրոմիջավայր է, որտեղ դու կարող ես ճանաչել, գնահատել ինքդ քեզ և քո հասակակիցներին, կարող ես սովորել և սովորեցնել, կարող ես տեսնել «տուփի» սահմաններից այն կողմ և բացահայտել կրթական նոր հորիզոններ:
Հետաքրքիր շփումները, բազմաբովանդակ քննարկումներն ու զարգացման լավագույն միջավայրը մեր կենտրոնում է: