Քննարկում 15 /04.03.2021թ./

2021 թվականի մարտի 4-ին կայացավ հեռավար/առցանց հանդիպում Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանի, կենտրոնի աշխատակից, հետազոտությունների իրականացման համակարգող Հերմինե Ֆարզադյանի,  Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի որակի համակարգող Ամալյա Խադունովայի և ՇՊՀ-ի Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի որոշ ուսանողների հետ:

 

Հանդիպումը հետազոտական բնույթ էր կրում և նպատակ ուներ բացահայտելու ուսանողների իրազեկվածության և նախաձեռնողականության հետ կապված խնդիրները:

Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը ուսանողներին մասնակիորեն ծանոթացրեց ՇՊՀ-ի կայք-ի բովանդակությանը և որոշ հարցերի: Այնուհետև նա առաջարկեց որակի համակարգողներին վերոնշյալ հարցերի շրջանակը քննարկել նաև ֆակուլտետի մյուս ուսանողների հետ: