Միջազգային մրցույթներ
«Գիտական զարկերակ-2023» միջազգային գիտագործնական մրցույթ
Գիտական համագործակցության միջազգային կենտրոնը 2023 թ․-ի հունվարի 16-ին կազմակերպում է «Գիտական զարկերակ-2023» միջազգային գիտագործնական մրցույթ, որի նպատակն է երիտասարդների ներգրավումը նորարարական գործունեությանը և գիտատեխնիկական ստեղծագործությանը, գիտության ձեռքբերումների և արդյունքների ընդհանրացումն ու տարածումը։ Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են 5-ից 12 էջանոց հոդվածներ: Մրցույթի արդյունքների հիման վրա 5 օրվա ընթացքում կտպագրվի հոդվածների ժողովածու, որը տեղադրված է լինելու sciencen.org կայքում։
Մրցույթին հրավիրվում են գիտաշխատողներ, գիտնականներ, գիտաշխատողներ, ուսուցիչներ, ասպիրանտներ, դիմորդներ, ուսանողներ:
Մրցույթի անվանկարգերն են՝
• մանկավարժություն,
• հոգեբանություն,
• պատմություն,
• բանասիրություն,
• փիլիսոփայություն,
• տնտեսագիտություն,
• իրավագիտություն,
• սոցիոլոգիա,
• քաղաքագիտություն,
• ինֆորմատիկա,
• երկրաբանություն,
• կենսաբանություն,
• քիմիա,
• ֆիզիկա և մաթեմատիկա,
• բժշկագիտություն,
• դեղագործություն,
• անասնաբուժություն,
• արվեստի պատմություն,
• մշակութաբանություն,
• ճարտարապետություն,
• աստվածաբանություն։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023 թ․-ի հունվարի 16-ը լրացնել առցանց հայտը՝ https://sciencen.org/novaja-nauka-konkursy/onlajn-registracija-na-konkurs/, իսկ հոդվածն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ new@sciencen.org։
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):
«Հիմնարար գիտություններն ի շահ կայուն զարգացման» խորագրով միջազգային
ուսանողական օլիմպիադա
Ռուսաստանի Դ.Ի. Մենդելեևի անվան քիմիական տեխնոլոգիական համալսարանը 2022 թ․-ի հոկտեմբերի 3-ից 20-ը կազմակերպում է «Հիմնարար գիտություններն ի շահ կայուն զարգացման» խորագրով միջազգային ուսանողական օլիմպիադա, որին կարող են մասնակցել ԱՊՀ երկրների բուհերի ուսանողները։ Օլիմպիադային մասնակցությունը թույլ կտա զարգացնել ԱՊՀ երկրների ուսանողների միջև կապերը, կնախաձեռնի միջազգային թիմային աշխատանք: Օլիմպիադան հնարավորություն է տալիս հանդիպել առաջատար գիտնականների հետ և ստեղծել սեփական նախագիծը, ձեռք բերել նոր գիտելիքներ կայուն զարգացման ոլորտում։ Օլիմպիադայի հաղթողները կստանան միջազգային ճանաչում, ինչպես նաև արժեքավոր մրցանակներ գործընկերների կողմից:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2022 թ․-ի հոկեմբերի 20-ը գրանցվել https://olympsng.muctr.ru/ հղումով։
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):
Երիտասարդական բազմապրոֆիլային միջազգային օլիմպիադա
«Alliance of talents» կազմակերպության Երիտասարդական բազմապրոֆիլային միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեն 2022թ․-ի հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 23-ը կազմակերպում է երիտասարդական բազմապրոֆիլային օլիմպիադա մաթեմատիկայի, ֆիզիկայի, արվեստի, մշակույթի և լեզվաբանության (իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն) անվանակարգերով։
Օլիմպիադային կարող են մասնակցել 10-25 տարեկան անձինք։
Օլիմպիադային նպատակն է՝
- տաղանդավոր երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացում,
- շնորհալի դպրոցականների և ուսանողների ինտելեկտուալ զարգացման և աջակցության համար պայմանների ստեղծում,
- աջակցություն երիտասարդներին կարիերայի ուղղորդման և կրթական ոլորտների ընտրության հարցում,
- պետական և ընդունելության քննություններից առաջ մրցակցային միջավայրում գիտելիքների և հմտությունների ստուգում,
- փորձի, գիտելիքների փոխանակում և կենդանի շփում այլ երկրների երիտասարդների հետ,
- փորձի փոխանակում մանկավարժների համար։
Օլիմպիադան կազմակերպվելու է Իտալիայում, Ֆրանսիայում և Ուզբեկստանում։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2022 թ․-ի հոկտեմբերի 01-ն ուղարկել հայտը հետևյալ էլեկտրոնային հասեցին՝ grand-olimpiada@mail.ru ։
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):
ЮНОШЕСКАЯ МНОГОПРОФИЛЬНАЯ ОЛИМПИАДА-1
ЮНОШЕСКАЯ МНОГОПРОФИЛЬНАЯ ОЛИМПИАДА-2
ЮНОШЕСКАЯ МНОГОПРОФИЛЬНАЯ ОЛИМПИАДА-3
«Դոբրոսվետ» խորագրով III համառուսական ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների մրցույթ
Բելգորոդի արվեստի և մշակույթի պետական ինստիտուտը կազմակերպում է «Դոբրոսվետ» խորագրով III համառուսական ուսումնամեթոդական, գիտական աշխատանքների մրցույթ, որի կարող են մասնկացել բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների ուսուցիչներ, գիտահետազոտական հաստատությունների գիտաշխատողներ, ովքեր ունեն 2017-2021 թթ.-ին հրապարակված կրթամեթոդական, կրթական և գիտական հոդվածներ, դասագրքեր, կրթական և ուսումնական օժանդակ միջոցներ, մենագրություններ:
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
- սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք,
- սպասարկում և զբոսաշրջություն,
- զանգվածային լրատվական միջոցներ և գրադարանավարություն,
- մանկավարժություն և հոգեբանություն,
- լեզվաբանություն և գրականագիտություն,
- պատմություն և հնագիտություն. տարածաշրջանային ուսումնասիրություններ,
- փիլիսոփայություն, էթիկա և կրոնագիտություն,
- մշակութային ուսումնասիրություններ և սոցիալ-մշակութային նախագծեր,
- կատարողական արվեստ և գրական ստեղծագործություն,
- արվեստի պատմություն, երաժշտական արվեստ,
- կերպարվեստ և կիրառական արվեստ:
Մրցույթին մասնակցելու համար գրանցման վճար չկա:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի հոկտեմբերի 10–ը ուղարկել հայտը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ zeninbgiki@yandex.ru, իսկ մինչև 2021թ.-ի հոկտեմբերի 15-ը մրցույթի մասնակցության հայտի տպագիր տարբերակը և հրապարակման 1 օրինակն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ հասցեին՝ 308033 Ռուսաստան, Բելգորոդ, փ. Կորոլևա, 7:
Մրցույթի համար ստացված հրապարակումները չեն վերադարձվում կամ վերանայվում: Աշխատանքը համարվում է ընդունված մրցութային քննարկման, եթե կա ստորագրված դիմում:
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2021 թ.-ի նոյեմբերի 30–ին, իսկ հաղթողները, ովքեր զբաղեցրել են առաջին երեք տեղերը, կպարգևատրվեն «DOBROSVET» կրթական, մեթոդական, կրթական և գիտական աշխատանքների III համառուսաստանյան (միջազգային մասնակցությամբ) մրցույթի դիպլոմներով: Մնացած բոլոր մասնակիցներին կուղարկվեն մրցույթին մասնակցության դիպլոմներ (էլեկտրոնային տարբերակ):
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com ):
Положение о конкурсе Добросвет 2021
«Ռուսերենը, որպես օտար լեզու» խորագրով միջազգային մրցույթ
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը 2021 թ.-ի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը կազմակերպում է «Ռուսերենը, որպես օտար լեզու» խորագրով միջազգային մրցույթ, որին կարող են մասնակցել ռուսաց լեզվի և նրա դասավանդման պրակտիկա ունեցող օտարերկրյա ուսուցիչներ և դասախոսներ։ Մրցույթն անցկացվում է հեղինակներին աջակցելու, նրանց ստեղծագործությունների հրապարակման միջոցով՝ ռուսաց լեզուն, որպես օտար լեզու ուսուցանելու ոլորտում նորարար գաղափարներ, պրակտիկա բացահայտելու, ինչպես նաև, այդ նյութերը տպագրելով և էլեկտրոնային ձևով «Ռուսական որպես օտարերկրյա» հարթակում ներկայացնելով, միաժամանակ խթանելով կրթութական և գիտական շրջանակներում հրատարակությունները։
Մրցանակի անվանակարգերն են՝
- լագագույն ռուսաց լեզվի օտարերկյա դասագիրք,
- լավագույն մուլտիմեդիա հրատարակություն,
- լավագույն առցանց դաս։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի մարտի 15-ը գրանցվել հետևյալ հղումով https://ros-edu.ru/sign-in ։
Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com):
Միջազգային ուսանողական հեռահար օլիմպիադա. «Մանկավարժական թվային ուսումնասիրություններ»
Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը 2020 թվականի մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպում է միջազգային ուսանողական հեռահար օլիմպիադա «Մանկավարժական թվային ուսումնասիրություններ» թեմայով։ Օլիմպիադայի նպատակն է բացահայտել ստեղծագործական հմտություններ ունեցող ուսանողներին, ովքեր պատրաստ են կիրառել թվային տեխնոլոգիաները կրթական գործունեության նպատակների և խնդիրների համար։
Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է 2020 թվականի մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ը գրանցվել համալսարանի պորտալում՝ https://sdo.mpgu.org և կատարել հանձնարարված աշխատանքները։
Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:
Մրցույթ կրթության ոլորտում (ՌԴ կառավարություն)
Ռուսաստանի Դաշնության կառավարությունն իրականացնում է մրցանակաբաշխություն կրթության ոլորտում: Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, արտասահմանցիներ և առանց քաղաքացիության անձինք, ովքեր իրականացրել են գիտական և մեթոդական աշխատանքներ, որոնք նշանակալի դեր են ունեցել կրթական համակարգի նորարական զարգացման գործում: Այս մրցույթի գոյության գրեթե 30 տարիների ընթացքում բազմաթիվ նշանակավոր գիտնականներ, ուսուցիչներ են մրցանակ ստացել, ովքեր աշխատում են կրթության տարբեր բնագառավառներում:
Հայտերը ընդունվում են մինչև 2020 թվականի փետրվարի 20-ը:
Մրցանակաբաշխության ուղղությունները՝
• Կրթության ոլորտում նորարարական զարգացումների ներդրումը և բարձր մակարդակով մասնագիտական դասավանդման գործողությունների իրականացում,
• Ռուսաստանի Դաշնության կրթական համակարգի համար բարձրորակ կրթական հրատարակությունների ստեղծում
Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:
«NAUKA 0+» համառուսական փառատոնի միջազգային մրցույթ
Ռուսաստանի գիտությունների ակադեմիան 2019թ-ին կազմակերպում է «NAUKA 0+» փառատոն, որը գիտության և տեխնոլոգիայի ամենամեծ գիտական նախագծերից է: Փառատոնի հիմնական խնդիրն է գիտական գործունեության, նվաճումների և հետազոտությունների նկատմամբ ուշադրության գրավումը:
Մրցույթն ունի երկու ուղվվածություն.
- «Ապագայի գիտնականներ» 10-րդ միջազգային մրցույթ, որը վերաբերում է գիտական և տեխնիկական աշխատանքներով զբաղվող ավագ դպրոցի աշակերտներին,
- «Science is magic» գիտական միջազգային մրցույթ, որը վերաբերում է ասպիրանտներին, ուսուցիչներին և դասախոսներին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել 3 րոպեանոց տեսանյութ՝ ցուցադրելով գիտության տարբեր ոլորտներում տպավորիչ փորձեր: Հաղթողները ստանում են դիպլոմ և դրամական պարգև:
Հայտերը ընդունվում են մինչև 2019թ-ի սեպտեմբերի 2-ը:
Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:
«Լորեալ -ՅՈՒՆԵՍԿՕ» 2020 թ.-ի միջազգային մրցանակի հայտարարություն
Ամենամյա «Լորեալ -ՅՈՒՆԵՍԿՕ» միջազգային մրցանակը տրվում է գիտությամբ զբաղվող կանանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի և համակարգչային ոլորտներին առնչվող գիտություններում: Մրցանակը կազմում է 100 000 ԱՄՆ դոլար: Տրամադրվելու է 5 մրցանակ գիտությամբ զբաղվող կանանց հետևյալ տարածաշրջաններից.
- Աֆրիկա և Արաբական երկրներ
- Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրներ
- Եվրոպա
- Հյուսիսային Ամերիկա
- Լատինական Ամերիկա
Յուրաքանչյուր տարածաշրջանից ընտրվելու է մեկ թեկնածու, ընդ որում՝ որոշիչ գործոն է լինելու վերջին 5 տարվա աշխատավայրը, բայց ոչ ազգությունը:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց մինչև ս/թ հունիսի 12-ը: Մրցանակի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ https://www.forwomeninscience.com կայքէջից և ներկայացվող փաստաթղթերից:
Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:
Միջազգային փառատոն Ստավրոպոլում
Հարգելի ուսանողնե՛ր, 2019 թվականի հունիսի 4-9 Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տեղի է ունենալու <<Студенческая весна стран БРИКС и ШОС>> 3-րդ միջազգային փառատոնը: Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութից, ինչպես նաև՝ այցելելով https://www.ruy.ru կայքէջ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ճանապարհածախսը մինչև Ստավրոպոլ և հակառակը հոգում է մասնակիցը, իսկ կացության և սննդի հետ կապված ծախսերը հոգում է ընդունող կողմը: Փառատոնի մասնակիցների գրանցումը նախատեսվում է մինչև սույն թվականի ապրիլի 30-ը հետևյալ հղումով՝
https://delegation.studvesna.org:
Մրցանակաբաշխություն կենսաբանական գիտությունների ոլորտում
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԱՅՏԱՐԱՐԱԾ «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՅՈՒՆԵՍԿՕ — ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ»
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է «Կենսաբանական գիտությունների ոլորտում հետազոտության ՅՈՒՆԵՍԿՕ — Հասարակածային Գվինեա» մրցանակաբաշխության մասին: Մրցանակային ֆոնդը կազմում է 350,000 ԱՄՆ դոլար, որը նախատեսված է առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակի շնորհման նպատակն է արժանվույնս գնահատել կենսաբանական գիտությունների ոլորտում անհատների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք զգալի ներդրում են ունեցել մարդկային կյանքի որակի բարելավման վրա։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019թ. մայիսի 1-ը պահանջվող փաստաթղթերը ներկայացնել առցանց՝ www.unesco.org/egip/account-request հղումով:
Մանրամասների համար https://en.unesco.org/stem/lifesciences-prize:
Մասնակցության դեպքում խնդրում ենք իրազեկել նաև Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:
Երիտասարդ դասախոսների գիտամեթոդական աշխատանքների միջազգային մրցույթ
Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտն անկացնում է մակավարժական բուհերի երիտասարդ դասախոսների գիտամեթոդական աշխատանքների միջազգային մրցույթ: Մրցույթն իրականացվում է մանկավարժական կրթության ոլորտում միջազգային համագործակցությունն ամրապնդելու նպատակով: Հաղթողները ստանալու են դիպլոմներ և հրավիրվելու են մանկավարժական բուհերի համար նախատեսված «Մանկավարժական կոմպետենցիաների կատարելագործման խնդիրները» միջազգային գիտաժողովին, որը կայանալու է սույն թվականի մայիսին:
Մանրամասների համար մինչև սույն թվականի մարտի 20-ը դիմել ՇՊՀ գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:
ՄՐՑՈՒՅԹ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հարգելի՛ գործընկերներ,
Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան (American Association for the Advancement of Science) աշխարհի 132 զարգացող պետությունների երիտասարդ գիտնականների համար կազմակերպում է GIST Tech-I մրցույթը: Ամենամյա այս ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից և նպատակ ունի խրախուսելու գիտության և տեխնոլոգիաների ոլորտի նորարարությունները:
Մրցույթին կարող են մասնակցել 18-40 տարեկան գիտնականներ, գյուտարարներ ու ձեռներեցներ: Դիմում կարող են ներկայացնել ինչպես նոր ծրագրի գաղափար, այնպես էլ սկսնակ փուլում գտնվող ծրագրեր ունեցող անձինք: Դիմումներն անհրաժեշտ է լրացնել առցանց` www.gistnetwork.org/GISTTechI2019 հղմամբ: Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 23-ն է: 132 պետություններից ստացված դիմումների հիման վրա կիսաեզրափակիչ փուլ է անցնելու 100 մասնակից, նրանց նորարարությունների մասին կարճ տեսահոլովակները ներկայացվելու են առցանց: 2019 թվականի փետրվարի կեսերին առցանց քվեարկության արդյունքում ընտրվելու է 24 մասնակից, ովքեր կմեկնեն Բահրեյն` մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին (բոլոր ծախսերը հոգալու են կազմակերպիչները):
Մանրամասները՝ Հայտարարություն
ԱՊՀ երկրների երիտասարդ հետազոտողների մրցույթ
Ռուսական գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտը հայտարարում է Ա. Գրոմիկայի անվան երիտասարդ հետազոտողների մրցույթ: Մրցույթի նպատակն է խթանել եվրասիական տարածքում դիվանագիտության և ինտեգրացիոն գործընթացների հետազոտությունները: Մրցույթն ուղղված է երիտասարդ հետազոտողների և դիվանագետների միջև երկխոսության, ինչպես նաև ԵՏՄ և ԱՊՀ երկրների ուսումնական և հետազոտական հաստատությունների փոխգործունեության ընդլայնմանը:
Մրցույթին մասնակցել կարող են մինչև 35 տարեկան երիտասարդներ, ովքեր ԱՊՀ երկրների քաղաքացիներ են:
Մրցույթի մասնակցության համար պետք է ներկայացնել դեռևս չտպագրված հոդված (թույլատրելի է նաև համահեղինակությամբ): Մրցույթին ներկայացված աշխատանքը պետք է նվիրված լինի ԵՏՄ գործընթացին կամ տարածաշրջանի երկրների միջև երկկողմանի կամ բազմակողմանի հարաբերություններին: Մրցույթը միջառարկայական է:
Մասնակցելու համար ընդունվում են այն աշխատանքները, որոնցում ներկայացված թեման բացահայտվում է քաղաքականության, տնտեսագիտության, պատմության, իրավունքի, փիլիսոփայության տեսանկյուններից:
Մանրամասների համար մինչև սույն թվականի մայիսի 10-ը դիմել ՇՊՀ գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:
Երիտասարդ դասախոսների գիտամեթոդական աշխատանքների միջազգային մրցույթ
Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտն անկացնում է մակավարժական բուհերի երիտասարդ դասախոսների գիտամեթոդական աշխատանքների միջազգային մրցույթ: Մրցույթն իրականացվում է մանկավարժական կրթության ոլորտում միջազգային համագործակցությունն ամրապնդելու նպատակով: Հաղթողները ստանալու են դիպլոմներ և հրավիրվելու են մանկավարժական բուհերի համար նախատեսված «Մանկավարժական կոմպետենցիաների կատարելագործման խնդիրները» միջազգային գիտաժողովին, որը կայանալու է սույն թվականի մայիսին:
Մանրամասների համար մինչև սույն թվականի մարտի 20-ը դիմել ՇՊՀ գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԱՅՏԱՐԱՐԱԾ «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՅՈՒՆԵՍԿՕ — ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ»
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է «Կենսաբանական գիտությունների ոլորտում հետազոտության ՅՈՒՆԵՍԿՕ — Հասարակածային Գվինեա» մրցանակաբաշխության մասին: Մրցանակային ֆոնդը կազմում է 350,000 ԱՄՆ դոլար, որը նախատեսված է առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակի շնորհման նպատակն է արժանվույնս գնահատել կենսաբանական գիտությունների ոլորտում անհատների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք զգալի ներդրում են ունեցել մարդկային կյանքի որակի բարելավման վրա։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019թ. մայիսի 1-ը պահանջվող փաստաթղթերը ներկայացնել առցանց՝ www.unesco.org/egip/account-request հղումով:
Մանրամասների համար https://en.unesco.org/stem/lifesciences-prize:
Մասնակցության դեպքում խնդրում ենք իրազեկել նաև Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանը (ՄՄՊՀ) Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի հենքի վրա հայտարարում է գիտահետազոտական աշխատանքների իրականացման հինգերորդ միջազգային դրամաշնորհային մրցույթ: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. փետրվարի 15-ը: Տվյալ ծրագիրն ուղղված է հեռանկարային ռուս և արտասահմանյան գիտնականներին ՄՄՊՀ-ում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներում ներգրավելուն: Բացի դրամաշնորհային գումարից հետազոտողներին կտրամադրվի նաև կազմակերպչական և տեղեկատվական օժանդկություն, ներառյալ անվճար կացության համարներ համալսարանի հյուրատանը, սնունդ, ճանապարհածախս, բժշկական ապահովագրություն, վիզայի հետ կապված ծախսեր:
Մանրամասների համար՝ http://rias.online (ռուսերեն) կամ http://eng.rias.online (անգլերեն):
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեն և հիմնարար հետազոտությունների Բելառուսական հանրապետական հիմնադրամը գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության նպատակով հայտարարում է «ՀՀ ԿԳՆ ԳԿ — ՀՀԲՀՀ — 2018» միջազգային մրցույթ: Հայտը լրացնում և ներկայացնում է ղեկավարը՝ կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 14-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):
Մանրամասների համար՝ http://www.scs.am/am/1f5a97fec39b76a774703242