ՇՊՀ-ում կայանալիք հանրապետական ուսանողական գիտաժողովը հետաձգվում է

Հաշվի առնելով ՀՀ-ում տիրող իրավիճակը և արտակարգ դրության ռեժիմի անցնելու հանգամանքը՝ 2020թ.-ի ապրիլի 28-ին Շիրակի պետական համալսարանում կայանալիք հանրապետական ուսանողական գիտաժողովը հետաձգվում է։

Մասնակցության հայտերին և զեկուցումներին համապատասխան հոդվածների ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև ապրիլի 15-ը։

Գիտաժողովի օրվա վերաբերյալ կլինի առանձին հաղորդում։

Հիշեցնենք նաև, որ գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • ֆիզիկամաթեմատիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • բնագիտություն և աշխարհագրություն
  • հայոց լեզու և գրականություն
  • օտար լեզուներ և գրականություն
  • պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն
  • տնտեսագիտություն
  • մանկավարժություն, հոգեբանություն և սոցիալական աշխատանք
  • մշակույթ և սպորտ
  • ռազմագիտություն

Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրի, մագիստրատուրայի և հետոզոտողի կրթական ծրագրերում սովորող ուսանողներ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովին առկա կամ հեռակա մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020թ.-ի ապրիլի 15ը լրացնել մասնակցության հայտը, ինչպես նաև sss@shsu.am  էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցումներին համապատասխան հոդվածները՝ ըստ ներկայացվող չափորոշիչների։

Մանրամասների համար զանգահարել՝ 098-18-37-30 հեռախոսահամարով։

Ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման և տպագրվելու են առանձին նյութերի ժողովածուում։ Զեկուցման ընթացքում բաժանմունքի նախագահի կողմից առանձնացված հոդվածները ըստ ներկայացվող չափորոշիչների կարող են ներկայացվել տպագրության ՇՊՀ-ի Գիտական տեղեկագրում։

 Սիրով սպասում ենք Ձեր ակտիվ մասնակցությանը:

Հարգանքով՝

  Գիտաժողովի կազմհանձնաժողով