Քննարկում 9 /01.05.2020թ./

2020 թվականի մայիսի 1-ին կայացավ հեռավար/առցանց հանդիպում Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանի, կենտրոնի աշխատակից, հետազոտությունների իրականացման համակարգող Հերմինե Ֆարզադյանի և ՇՊՀ-ի ուսանողների հետ:

Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը այս անգամ ուսանողների մեկ այլ խմբի հետ կրկին անդրադարձավ հեռավար ուսուցման կազմակերպման, արդյունավետության և խնդիրների մասին: Ուսանողները մի շարք առաջարկություններ և կարծիքներ հայտնեցին հեռավար ուսուցման կազմակերպումը առավել արդյունավետ դարձնելու համար: