Քննարկում 5

Շիրակի պետական համալսարանում 2018 թվականի դեկտեմբերի 13-ին կայացավ հանդիպում Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանի և ՇՊՀ-ի ուսանողների հետ:

Նախ քննարկվեց ՈԱԱԿ-ի «Ուսանողության ձայն»-ի կողմից կազմակերպվող ուսանող-փորձագետների դասընթացին մասնակցության հարցը, հաղորդվեց որոշ տեղեկատվություն։ Այնուհետև Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի խորհրդի ՈՒԳԸ անդամ Սուսաննա Խոցանյանը ներկայացրեց «Սովորում ենք սովորեցնելով» կամ «Ուսանողը դպրոցում» ծրագրի նախագիծը, որը նախապես քննարկվել էր Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանի հետ:

Հանդիպումը նպատակ ուներ բարելավելու ծրագրի նախագիծը՝ ներառելով ուսանողների մոտեցումները։ Ծրագիրն հետագայում քննարկվելու է նաև որակի համակարգողների և բուհի ղեկավար կազմի հետ։