Քննարկում 14 /18.02.2021թ./

2021 թվականի փետրվարի 18-ին կայացավ հեռավար/առցանց հանդիպում Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանի, կենտրոնի աշխատակից, հետազոտությունների իրականացման համակարգող Հերմինե Ֆարզադյանի,  Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի որակի համակարգող Գայանե Մելիքյանի, Արվեստի ամբիոնի որակի համակարգող Մարինա Հլղաթյանի,  Միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության ամբիոնի որակի համակարգող Մերի Մանուկյանի և ՇՊՀ-ի Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի որոշ ուսանողների հետ:

Հանդիպումը հետազոտական բնույթ էր կրում և նպատակ ուներ բացահայտելու ուսանողների իրազեկվածության և նախաձեռնողականության հետ կապված խնդիրները:

Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը ուսանողներին մասնակիորեն ծանոթացրեց ՇՊՀ-ի կայք-ի բովանդակությանը և որոշ հարցերի: Այնուհետև նա առաջարկեց որակի համակարգողներին վերոնշյալ հարցերի շրջանակը քննարկել նաև ֆակուլտետի մյուս ուսանողների հետ: