Քննարկում 12 /10.02.2021թ./

2021թ.-ի փետրվարի 10-ին կայացավ հեռավար/առցանց հանդիպում Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանի, կենտրոնի աշխատակից, հետազոտությունների իրականացման համակարգող Հերմինե Ֆարզադյանի և ՇՊՀ-ի Ռազմական ամբիոնի որոշ  ուսանողների հետ:

Հանդիպումը հետազոտական բնույթ էր կրում և նպատակ ուներ բացահայտելու ուսանողների իրազեկվածության և նախաձեռնողականության հետ կապված խնդիրները:

Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը ուսանողներին մասնակիորեն ծանոթացրեց ՇՊՀ-ի կայք-ի բովանդակությանը և որոշ հարցերի: Այնուհետև նա առաջարկեց որակի համակարգողներին վերոնշյալ հարցերի շրջանակը քննարկել նաև ֆակուլտետի մյուս ուսանողների հետ: