Քննարկում 10 /27.05.2020թ./

2020 թվականի մայիսի 27-ին կայացավ հեռավար/առցանց հանդիպում Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանի, կենտրոնի աշխատակից, հետազոտությունների իրականացման համակարգող Հերմինե Ֆարզադյանի և ՇՊՀ-ի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների հետ:

Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը ուսանողների հետ կրկին անդրադարձավ հեռավար ուսուցման կազմակերպմանը, դրա արդյունավետությանն ու խնդիրներին: Ուսանողները հստակ ու շատ կարևոր առաջարկություններ ներկայացրեցին ինչպես հեռավար կերպով ուսումնառության կազմակերպման գործընթացը բարելավելու, այնպես էլ մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման ուղղությամբ՝ առաջնորդվելով այն մոտեցմամբ, որ իրենց հաջորդող սերունդը զերծ մնա այն խնդիրներից ու խոչընդոտներից, որոնց իրենք առնչվել են:

Ներկայացված առաջարկությունները ներկայացվելու են համապատասխան պատասխանատուներին: