Քննարկում 1

Ս/թ հունվարի 19-ին անցկացվեց ՇՊՀ-ի Որակի ապահովման և կառավարման կենտրոնի հանդիպումը ուսանողների հետ: Հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերում էր կենտրոնի ֆեյսբուքյան էջի և ՇՊՀ-ի կայքի միջոցով  տեղեկատվության հաղորդմանը: Երկրորդ հարցը վերաբերում էր ՇՊՀ-ում գործող գնահատման համակարգին, քննարկվում էր վերջինիս  թերություններն ու առավելությունները: Քննարկման արդյունքում պարզվեց, որ ներդրված նոր համակարգի հետ կապված առկա է տեղեկացվածության խնդիր. ուստի որոշվեց քայլեր ձեռնարկել դասախոսների և ուսանողների տեղեկացվածության ապահովման ուղղությամբ: Այնուհետև ուսանողներին բաժանվեցին պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիաների գնահատման հարցաթերթիկները: Հետազոտություն անցկացվեց՝ նոր կազմված հարցաթերթիկում անհասկանալի դրույթները պարզաբանելու ուղղությամբ: Արդյունքում կազմվելու են համապատասխան ցուցումներ: