ԳՔՈԱԿԿ տնօրենի շնորհավորանքը շրջանավարտներին

Սիրելի՛ շրջանավարտներ,

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնը շնորհավորական ողջույն է հղում ձեզ բոլորիդ՝ մեր կրթօջախին՝ Շիրակի պետական համալսարանին, հրաժեշտ տալու կապակցությամբ:

Հայը մտքի համահավաք, մեծ ու իմաստուն գանձարան ունի, և թող դրա հարստացմանն ու ամբարմանը ծառայեն գիտելիքները, որ ստացել եք այս կրթօջախում: Եղե՛ք հայ ազգի ավանդույթներն ու դարավոր մշակույթը պահպանողներն ու շենացնողները, մշտապես ձեր մեջ պահե՛ք մարդն ու մարդկայինը, և թող ազգային ինքնության պահպանումը լինի ձեր սրբազան նպատակներից մեկը:

Ավագ ընկերոջ խորհրդով ու պատգամով խնդրում ենք, որ երբեք չերկփեղկվեք ոչ միայն սփյուռքի գաղթօջախներում, այլև մայր Հայաստանում: Տիեզերական սե՛ր ու կարո՛տ ունեցեք այս աստվածընտրյալ երկրի հանդեպ: Խոր հավատով տոգորվե՛ք մեր բոլորիս հայրենիքի լուսավոր ապագայի նկատմամբ:

Բարի՜ երթ ձեզ սիրելի և անմոռանալի՜ շրջանավարտներ…