ERASMUS+ Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացում / 573975-EPP-1-2016-1-AM-EPPKA2-CBHE-SP

 BOOST / Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում

Նպատակ, խնդիրներ և արդյունքներ

ERASMUS+ BOOST-ը / Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/եռամյա ազգային ծրագիր է EACEA 35/2012 Կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների, 6-րդ հայտարարության և կառուցվածքային գործողությունների միջոցառումների շրջանակներում: Ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ:

Ծրագրի առանձնահատուկ խնդիրներն են՝

Մշակել միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակ և գործիքակազմ Հայաստանում միջազգայնացման փորձը բարելավելու նպատակով,
Ստեղծել Ազգային հարթակ և առցանց գործիքակազմ բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացները քարտեզագրելու և բենչմարքինգ իրականացնելու համար,
Զարգացնել բուհերի միջազգային բաժինների, ՀՀ ԿԳՆ-ի և գործընկերների կարողությունները ռազմավարական կառավարման, մարքետինգի և միջմշակութային հաղորդակցության մարտահրավերներին, ինչպես նաև կրեդիտային շարժունության իրագործման հիմունքներին՝ ապահովելով համակարգային մոտեցումը միջազգայնացման կառավարման խնդիրներին,
Ստեղծել կամ ուժեղացնել ՀՀ բուհերի միջազգային բաժինների ռեսուրսները և ծառայութենամետ կենտրոնները, ներառյալ ռազմավարական և մարքետինգային ծրագրերի և գործիքների մշակումը:

Ծրագրային խնդիրներն իրագործվելու են ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մանրամասն պլանավորված գործողությունների՝ ներառյալ գործընկեր համալսարաններում ռազամավարության պլանավորման, միջազգային կապերի կառավարման և կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովների և վերապատրաստումների կազմակերպման, միջոցով: Ազգային ծրագրի արդյունքների մասին տեղեկատվությունը լայնորեն կտարածվի մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններում: Եվրոպայից Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի և Էստոնիայի գործընկերները միջազգային կապերի ռազմավարության, մարքետինգի և խթանման իրենց հարուստ փորձը կներդնեն ծրագրում:

Համակարգող: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան – Հիմնադրամ

Քրիստինա Ծատուրյան

Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար

kristina.tsaturyan@aspu.am

Ծրագրի կայքը՝ http://boost.aspu.am/

Study In Armenia` https://studyinarmenia.am/en

Ծրագրի Newsletter

Ծրագրի արդյունքները:

 

ՀՀ գործընկերներ.

Հայաստանի Ամերիկյան Համալսարան

Շիրակի պետական համալսարան

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան

Կրթության և գիտության նախարարություն

Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն

ԵՄ գործընկերներ.

Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարան /Իսպանիա/

Տալլինի տեխնիկական համալսարան/ Էստոնիա/

Կառավարական տեխնոլոգիական ինստիտուտ /Շվեդիա/

Լիսաբոնի համալսարան /Պորտուգալիա/

Վերգիլիոսի և Ռովիրայի համալսարան/Իսպանիա/

Պահանջված դրամաշնորհի չափը: 847.371,00

Ծրագրի տևողությունը: 36 ամիս

BOOST ծրագրի տեղեկատվական բուկլետ՝

ՇՊՀում իրականացված Էրազմուս+ BOOST և միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի մոնիթորինգ (2021թ. հունիսի 23)

ERASMUS+ BOOST ծրագրի ամփոփիչ համաժողով Շիրակի պետական համալսարանում (2020թ. հոկտեմբերի 12)

« of 40 »

ERASMUS+ BOOST ծրագրի ամփոփիչ հաշվետվության գնահատում
ERASMUS+ BOOST — մոնիթորինգ (2020թ.)

 ERASMUS+ BOOST ծրագրի շրջանակներում աշխատաժողով ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում (2019թ. ապրիլի 30-ին)

ERASMUS+ BOOST ծրագրի շրջանակներում աշխատաժողով Շիրակի պետական համալսարանում (2019թ. մարտի 22-ին)

ERASMUS+ BOOST ծրագրի շրջանակներում վերապատրաստում Շվեդիայի տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտում (2019թ. փետրվարի 18-22)

ERASMUS+ BOOST ծրագրի շրջանակներում հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացած վերապատրաստում (2018թ. դեկտեմբերի 12)

ERASMUS+ BOOST ծրագրի շրջանակներում վերապատրաստում Տալլինի տեխնոլոգիական համալսարանում (2018թ. հոկտեմբերի 22-26)

ERASMUS+ BOOST ծրագրի շրջանակներում Երևանի պետական կոնսերվատորիայում կայացած միջազգային կոնֆերանս (2018թ. սեպտեմբերի 27)

ERASMUS+ BOOST ծրագրի շրջանակներում վերապատրաստում Լիսաբոնի տեխնիկական համալսարանում (2018թ. հունիսի 18-22)

ERASMUS+ BOOST ծրագրի շրջանակներում Վանաձորի պետական համալսարանում կայացած ազգային կոնֆերանս (2018թ. հունիսի 12)

ERASMUS+ BOOST ծրագրի վերապատրաստում ներքին շահակիցների համար միջազգայնացման ռազմավարական ծրագրի մշակման ուղղությամբ

ERASMUS+ BOOST ծրագրի շրջանակներում Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից իրականացված վերապատրաստում և կոորդինացիոն հանդիպում

ERASMUS+ BOOST ծրագրի մոնիթորինգը Էրազմուս+ ազգային գրասենյակի կողմից (2017թ.-ի դեկտեմբերի 8)

BOOST  ծրագրի կոորդինացիոն հանդիպում և «Միջազգայնացումը ազգային մակարդակում» թեմայով ազգային բաց համաժողով (2017թ.-ի նոյեմբերի 20-21 )

Ուսուցողական այց Ստոկհոլմի տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտ(2017թ.-ի հունիսի 7-9)

BOOST Inter-coaching Training (2017թ.-ի մայիսի 25)

ERASMUS + BOOST ծրագրի ներկայացում Շիրակի պետական համալսարանում (2017թ.-ի մարտի 15)

Boosting strategies and marketing for Internationalisation of Higher Education in Armenia (BOOST) ծրագրի մեկնարկային հանդիպում(2017թ.-ի փետրվարի 20-21)