Գիտաժողովի հայտարարություն

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ, ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հաշվի առնելով ՀՀ-ում տիրող իրավիճակը և արտակարգ դրության ռեժիմին անցնելու հանգամանքը՝ 2020թ.-ի ապրիլի 28-ին Շիրակի պետական համալսարանում կայանալիք  հանրապետական ուսանողական գիտաժողովը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 29-ին հեռավար կարգով։

Մասնակցության հայտերի և զեկուցումներին համապատասխան հոդվածների ընդունման ժամանակահատվածը երկարաձվել է մինչ սույն թվականի հուլիսի 10-ը։

Հիշեցնենք նաև, որ գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • բնագիտություն և աշխարհագրություն
  • հայոց լեզու և գրականություն
  • օտար լեզուներ և գրականություն
  • պատմությունիրավագիտությունքաղաքագիտություն
  • տնտեսագիտություն
  • մանկավարժությունհոգեբանություն և սոցիալական աշխատանք
  • մշակույթ և սպորտ
  • ռազմագիտություն

Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրի, մագիստրատուրայի և հետազոտողի կրթական ծրագրերում սովորող ուսանողներ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են  հայերենըռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը, ինչպես նաև sss@shsu.am էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցումներին համապատասխան հոդվածները՝ ըստ ներկայացվող չափորոշիչների։

Մանրամասների համար զանգահարել 098-18-37-30  հեռախոսահամարով։

Ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման և տպագրվելու են առանձին նյութերի ժողովածուում։ Զեկուցման ընթացքում բաժանմունքի նախագահի կողմից առանձնացված հոդվածները, ըստ ներկայացվող չափորոշիչների, կարող են ներկայացվել տպագրության ՇՊՀ-ի Գիտական տեղեկագրում։

Սիրով սպասում ենք Ձեր ակտիվ մասնակցությանը:

Հարգանքներով՝ 

Գիտաժողովի կազմհանձնաժողով