ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ, ՀՈՒՆԻՍԻ 27, 2025Թ. ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ, ՇՊՀ

Սիրելի՛ ուսանողներ,
Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում (այսուհետ՝ ՇՊՀ) 2025թ. հունիսի 27-ին կայանալիք հանրապետական ուսանողական գիտաժողովին:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
• Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
• Կենսաբանական գիտություններ (գյուղատնտեսություն)
• Գիտություններ Երկրի մասին
• Տնտեսագիտություն
• Իրավաբանական գիտություններ
• Պատմական գիտություններ
• Բանասիրական գիտություններ
• Մանկավարժական գիտություններ (այդ թվում՝ դասավանդման մեթոդիկաներ)
• Հոգեբանական գիտություններ
• Արվեստագիտություն
• Սպորտ
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը:
Գիտաժողովի անցկացման ձևը առկա է:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ. հունիսի 1-ը առցանց համակարգով լրացնել մասնակցության հայտը՝ պարտադիր կցելով զեկուցմանը համապատասխան հոդվածը՝ ըստ ներկայացվող չափորոշիչների: Ներկայացված հոդվածներից տեխնիկական ստուգման փուլն անցածները կընդգրկվեն գիտաժողովի ծրագրում, ինչի մասին հեղինակները կիրազեկվեն հոդվածները ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Գրախոսման արդյունքում դրական կարծիքի արժանացած հոդվածները հրատարակվելու են գիտաժողովի նյութերի ժողովածուում:

Սիրով սպասում ենք Ձեր ակտիվ մասնակցությանը:
Հարգանքով՝
Գիտաժողովի կազմհանձնաժողով