ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՏԻՄԻՇՈԱՐԱՅԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՌՈՒՄԻՆԻԱ)

Ռումինիայի Տիմիշոարայի Արևմտյան համալսարանը մեկնարկել է 2024-2025 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող են մասնակցել ՇՊՀ դասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները՝ վերապատրաստման նպատակով։

Դասախոսական և վարչական կազմի համար շարժունությունն իրականացվում է 5 օրով։

Շարժունությունն իրականացվելու է հետևյալ մասնագիտությունների գծով՝

1. Քիմիա
2. Կենսաբանություն
3. Աշխարհագրություն
4. Ֆիզիկա
5. Մաթեմատիկա
6. Համակարգչային գիտություն
7. Սոցիոլոգիա
8. Հոգեբանություն։

Ծրագիրը հոգում է ակադեմիական շարժունության հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը:

Հայտադիմումները ներկայացնելու վերջնաժամկետը սթ հունվարի 24-ը, ժամը 18։00-ն է։

Մասնակցի ընտրությունը կատարվում է մրցութային կարգով, որին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մոտիվացիոն նամակ, օտար լեզվի (անգլերեն կամ ռումիներեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ, վերապատրաստման ծրագրի նախնական տարբերակ, ինքնակենսագրական (CV)` Europass ձևաչափով, հայտադիմում։

Մանրամասների համար դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոն՝ Բ2-16 սենյակ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-18:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 077 069126 հեռախոսահամարով: