7

«Կերակուրի խորհրադանիշը Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» և «Ալիսը հայելու աշխարհում» հեքիաթներում» խորագրով գիտական սեմինար

ՇՊՀ-ի աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Ադամյան Նելլին 2021 թ.-ի հոկտեմբերի 25-ին ժամը 13:30 կազմակերպում է «Կերակուրի խորհրադանիշը Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» և «Ալիսը հայելու  աշխարհում» հեքիաթներում» խորագրով գիտական սեմինար, որը անցկացվելու է  բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի Գ2-1 լսարանում:  Մուտքն ազատ է: Կարդալ ավելին...

 

«Ռուսաց լեզուն 3D ձևաչափով. լեզվաբանություն, կրթություն և մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողով

Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը «Ռուսհամագործակցության» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ 2021 թ.- ի նոյեմբերի 11-ին և 12-ին կազմակերպում է «Ռուսաց լեզուն 3D ձևաչափով. լեզվաբանություն, կրթություն և մշակույթ» խորագրով IV միջազգային գիտաժողովը, որը նվիրված է ԱՊՀ-ի հիմնադրման 30-ամյակին: Կարդալ ավելին...

 

«Ռուսաց լեզու. ուսուցման ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ» խորագրով միջազգային գիտագործնական սեմինար

Ղրղզստանի Հանրապետությունում «դոկտոր Ռուշիչի լաբորատորիա»-ի դաշնային նախագծի շրջանակներում կանցկացվի «Ռուսաց լեզու. ուսուցման ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ» խորագրով միջազգային գիտագործնական սեմինար: Կայուն համաճարակաբանական իրավիճակի դեպքում սեմինարն կիրականացվի հետևյալ ժամանակացույցով. Կարդալ ավելին...

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնը շնորհավորում է ՇՊՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի «Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա» (Ա.02.04) մասնագիտությամբ ասպիրանտ Մելինե Խաչատրյանին և գիտական ղեկավար՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  Կարդալ ավելին...

 

«Ապագայի ինտելեկտ» խորագրով միջազգային գիտակրթական մրցույթ

Շադրինսկի պետական մանկավարժական համալսարանը Ռուսաստանի Դաշնության լուսավորչության նախարարության աջակցությամբ կազմակերպում «Ապագայի ինտելեկտ» խորագրով միջազգային գիտակրթական մրցույթ, որի նպատակն է ռուսերենի տարածումը որպես մշակույթ, գիտություն և կրթություն Ռուսաստանում ու արտասահմանում: Մրցույթին կարող են մասնակցել արտասահմացիները, ովքեր իրականացնում են ռուսերենով գիտակրթական և հետազոտական ծրագրեր:  Կարդալ ավելին...

 

«Հետազոտական հմտությունների զարգացում երիտասարդ հետազոտողների և ակադեմիական առաջնորդների համար» երկօրյա դասընթացներ ՇՊՀ-ում

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և «Փոլիսինեթ» գիտահետազոտական կենտրոնի համագործակցության արդյունքում մեկնարկում են «Հետազոտական հմտությունների զարգացում երիտասարդ հետազոտողների և ակադեմիական առաջնորդների համար» երկօրյա դասընթացները, որոնք տեղի կունենան ս/թ նոյեմբերի 18-ին և 19-ին Շիրակի պետական համալսարանում։ Կարդալ ավելին...

 

«Դպրոցի և նախակրթարանների կառավարումը ժամանակակից պայմաններում» խորագրով համառուսաստանյան ամենամյա 2-րդ գիտաժողով

Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդում 2021 թ.-ի հոկտեմբերի 24-28-ը կազմակերպվում է «Դպրոցի և նախակրթարանների կառավարումը ժամանակակից պայմաններում» խորագրով  համառուսաստանյան ամենամյա 2-րդ գիտաժողով:

Միջոցառմանը կմասնակցեն տարբեր երկրների նախադպրոցական կրթական հաստատությունների և դպրոցների ղեկավարներ և մասնագետներ։  Կարդալ ավելին...

 

«Modern problems of genetics, radiobiology, radioecoclogy and evolution» GRRE2021 խորագրով միջազգային գիտաժողով

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամը հրավիրում է ներկա գտնվելու «Modern problems of genetics, radiobiology, radioecoclogy and evolution» GRRE2021 խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությանը, որը տեղի կունենա 2021 թ.-ի հոկտեմբերի 5-ին ժամը 09:00-ին (Նոր Ամբերդ գիտկայան):  Կարդալ ավելին...

 

15-րդ տարեկան գիտաժողով ՀՌՀ-ում

Հայ-Ռուսական համալսարանը 2021 թ.-ի դեկտեմբերի 6-10-ը կազմակերպում 15-րդ Տարեկան գիտաժողովը:

Գիտաժողովն անց է կացվելու հետևյալ գիտական ուղղություններով՝ Կարդալ ավելին...

 

Շիրակի պետական համալսարանի «Գիտական տեղեկագիր» հանդեսի 2021 թ.-ի №1-ի հրապարակման մասին հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ լույս է տեսել Շիրակի պետական համալսարանի «Գիտական տեղեկագիր» հանդեսի 2021 թ.-ի №1 Ա և Բ պրակները, և այժմ էլեկտրոնային տարբերակներն արդեն հասանելի են հետևյալ հղումներով՝ Կարդալ ավելին...

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2021 թ. հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում հետազոտողի կրթական աստիճանում սովորողների համար (հայցորդ, ասպիրանտ) անցկացվելու են մասնագիտական որակավորման քննություններ հետևյալ մասնագիտություններով. Կարդալ ավելին...

 

«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը: Կարդալ ավելին...

 

Պատմաբանի օրվան նվիրված երիտասարդ գիտնականների գիտաժողով

ԵՊՀ-ի պատմության, աստվածաբանության, արևելագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ու ՀՊՄՀ-ի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ 2021 թ.-ի  նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը կազմակերպվում է Պատմաբանի օրվան նվիրված երիտասարդ գիտնականների գիտաժողով: Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ (հայցորդներ), ուսանողներ: Զեկուցումների առավելագույն տևողությունը 15 րոպե է: Կարդալ ավելին...

 

«Գիտության փառատոն» Atom City

Պոլիտեխնիկական համալսարանի այգում  2021 թ.-ի հոկտեմբերի 2-ին ժամը 11:00-17:00 կազմակերպվում է «Գիտության փառատոն» Atom City` ապագայի քաղաք: Սա բացօթյա միջոցառում է ընկերների և ամբողջ ընտանիքի համար: Ապագայի քաղաքում հնարավոր է դիտել գիտական շոու և մասնակցել հետաքրքիր քիմիական փորձերի, կատարել ճանապարհորդություն տիեզերքի և ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում: Կարդալ ավելին...

 

«Կրթության ոլորտում կառավարում» մասնագիտության գծով որակավորման բարձրացման դասընթացներ

Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը՝ Անկախ պետությունների համագործակցության, արտերկրում ապրող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության (Ռոսսոտրուդնիչեստվո) դաշնային գործակալության պատվերով, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպում և իրականացնում է միջոցառումներ «Կրթության ոլորտում կառավարում» մասնագիտության գծով ազգային անձնակազմի որակավորում: Կարդալ ավելին...

 

«Դոբրոսվետ» խորագրով III համառուսական ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների մրցույթ

Բելգորոդի արվեստի և մշակույթի պետական ինստիտուտը կազմակերպում է «Դոբրոսվետ» խորագրով III համառուսական ուսումնամեթոդական, գիտական աշխատանքների մրցույթ, որի կարող են մասնկացել բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների ուսուցիչներ, գիտահետազոտական հաստատությունների գիտաշխատողներ, ովքեր ունեն 2017-2021 թթ.-ին հրապարակված կրթամեթոդական, կրթական և գիտական հոդվածներ, դասագրքեր, կրթական և ուսումնական օժանդակ միջոցներ, մենագրություններ: Կարդալ ավելին...

 

«Որակի ապահովման» դասընթաց

ՔՈԱՖ-ն առաջարկում է «Որակի ապահովման» դասընթաց, որին կարող են մասնակցել Շիրակի մարզի 18-26 տարեկան վետերանները, ովքեր ունեն վերլուծական մտածողություն և անգլերենի գրավոր և բանավոր որոշակի իմացություն։

35-ժամյա դասընթացը վետերաններին կտա հմտություններ, որոնք կօգնեն մուտք գործել ՏՏ ոլորտ որպես Որակի ապահովման մասնագետ։ Կարդալ ավելին...

 

«XV Մաշերովի ընթերցումներ» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով

Վիտեբսկի անվան պետական ​​համալսարան» կրթական հաստատությունը 2021 թ.-ի հոկտեմբերի 22-ին կազմակերպում է «XV Մաշերովի ընթերցումներ» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով, որին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ և երիտասարդ գիտնականներ: Կարդալ ավելին...

 

«Երաժշտական արվեստը և կրթությունը ժամանակակից սոցիալ-մշակութային տարածության մեջ-2021» խորագրով IV միջազգային գիտագործնական գիտաժողով

Բելգորոդի արվեստի և մշակույթի պետական ինստիտուտը 2021 թ.-ի հոկտեմբերի 26-27-ը կազմակերպում է «Երաժշտական արվեստը և կրթությունը ժամանակակից սոցիալ-մշակութային տարածության մեջ-2021» խորագրով IV միջազգային գիտագործնական գիտաժողով, որի  նպատակն է երաժշտական արվեստի և մանկավարժության ոլորտում առկա խնդիրների և հեռանկարների քննարկումը, մասնագիտական փորձի փոխանակումը:  Կարդալ ավելին...

 

«Էթնոմանկավարժությունն արդի մշակույթի համատեքստում» խորագրով գիտագործնական գիտաժողով

Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարությունը, Շադրինի պետական մանկավարժական համալսարանը 2021թ.-ի հոկտեմբերի 9-ին կազմակերպում է  «Էթնոմանկավարժությունն արդի մշակույթի համատեքստում» խորագրով գիտագործնական գիտաժողով: Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ, համալսարանի դասախոսներ, դոկտորանտներ, ասպիրանտներ, բակալավրներ, կրթական մարմինների մասնագետներ, գիտական ​աշխատանքներ իրականացնող կրթական հաստատությունների ղեկավարներ և ուսուցիչներ:   Կարդալ ավելին...

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2021թ.-ի նոյեմբերի 11-13-ը Շիրակի պետական համալսարանում կայանալու է ‹‹Կրթության և գիտության հիմնախնդիրները›› խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովի հիմնական նպատակն է բացահայտել կրթության և գիտության տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրները, զարգացման միտումները և առաջադրել համապատասխան լուծումներ, ստացված արդյունքները համադրել եվրոպական, հետխորհրդային երկրների փորձի հետ  և ներկայացնել հանրապետության, արտերկրի կրթական և գիտական հանրությանը՝  նոր հետազոտություններ կատարելու նպատակով: Կարդալ ավելին...

 

ՇՊՀ-ի 2021-2022 ուստարվա հայցորդության ընդունելության հայտարարություն

Հետազոտողի կրթական ծրագրով (հայցորդություն) ուսուցման համար կարող են դիմել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի (հնգամյա կրթություն) կրթական աստիճան ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման: Կարդալ ավելին...

 

«Հոգեբանություն» մասնագիտության գծով որակավորման բարձրացման դասընթացներ

Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը՝ Անկախ պետությունների համագործակցության, արտերկրում ապրող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության (Ռոսսոտրուդնիչեստվո) դաշնային գործակալության պատվերով, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպում և իրականացնում է միջոցառումներ «Հոգեբանություն» մասնագիտության գծով ազգային անձնակազմի որակավորում: Կարդալ ավելին...

 

ԳՔՈԱԿԿ տնօրենի շնորհավորանքը Սեպտեմբերի 1-ի առթիվ

Սիրելի՛ ուսանողներ, գործընկերներ, կրթության և գիտության նվիրյալներ,

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնը շնորհավորում է գիտելիքի օրվա կապակցությամբ, բարի ողջույն հղում բոլորին։ Կարդալ ավելին...

 

«XV ՄԱՇԵՐՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

«Վիտեբսկի Պ. Մ. Մաշերովի անվան պետական համալսարան» կրթական հաստատությունում 2021 թ.-ի հոկտեմբերի 22-ին կայանալու է «XV մաշերովյան ընթերցումներ» ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների միջազգային գիտագործնական գիտաժողովը: Կարդալ ավելին...

 

«Արդի միջավայրում կրթության, գիտության և բիզնեսի ինտեգրումը. ամառային քննարկում» խորագրով III միջազգային գիտագործնական առցանց գիտաժողով

2021 թ.-ի օգոստոսի 11-ից 12-ը Ուկրաինայի Դնեպր քաղաքում կազմակերպվում է «Արդի միջավայրում կրթության, գիտության և բիզնեսի ինտեգրումը. ամառային քննարկում» խորագրով III միջազգային գիտագործնական առցանց գիտաժողովը, որը նվիրված է միջազգային, ազգային և ռեգեոնալ մակարդակներով պետության զարգացման համար նոր գաղափարների որոնմանը։  Կարդալ ավելին...

 

Մաթեմատիկոսների միջազգային համաժողով

2022 թ.-ի հուլիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելու է մաթեմատիկայի աշխարհի համար վեհաշուք իրադարձությունը` մաթեմատիկոսների միջազգային համաժողովը: Եվ եթե կարծում եք, որ մաթեմատիկան չափազանց բարդ թեորեմներ է ու ձանձրալի բանաձևեր, ապա սխալվում եք: Այս գիտությունը ներթափանցում է մեր ամբողջ կյանքը։ Մաթեմատիկոսների միջազգային համաժողովում մրցանակաբաշխությունը կարևոր մաս է զբաղեցնում։  Կարդալ ավելին...

 

«Գիտություն . ֆիզիկական կուլտուրա և սպորտ» միջազգային մասնակցությամբ համառուսաստանյան գիտագործնական գիտաժողով

Սանկտ Պետերբուրգի Լեսգաֆտի անվան ազգային ֆիզիկակական կուլտուրայի, սպորտի և առողջության համալսարանի գիտամանկավարժական աշխատողների վերապատրաստման ֆակուլտետը և ուսանողների գիտական ​​ընկերությունը 2021 թ.-ի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 8-ը կազմակերպում է «Գիտություն. ֆիզիկական կուլտուրա և սպորտ» միջազգային մասնակցությամբ համառուսաստանյան գիտագործնական գիտաժողով, որին կարող են մասնակցել ասպիրանտներ, գիտական աստիճան ունեցող անձինք: Կարդալ ավելին...

 

ԳՔՈԱԿԿ տնօրենի շնորհավորանքը շրջանավարտներին

Սիրելի՛ շրջանավարտներ,
Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնը շնորհավորական ողջույն է հղում ձեզ բոլորիդ՝ մեր կրթօջախին՝ Շիրակի պետական համալսարանին, հրաժեշտ տալու կապակցությամբ: Կարդալ ավելին...

 

«Մարդը սպորտի աշխարհում» խորագրով համառուսական երիտասարդ հետազոտողների գիտագործնական գիտաժողով

Սանկտ Պետերբուրգի Լեսգաֆտի անվան ազգային ֆիզիկակական կուլտուրայի, սպորտի և առողջության համալսարանի ուսանողական գիտական ​​ընկերությունը 2021 թ.-ի սեպտեմբերի 27-ից մինչև  հոկտեմբերի 8-ը կազմակերպում է «Մարդը սպորտի աշխարհում» խորագրով միջազգային մասնակցությամբ երիտասարդ հետազոտողների համառուսական գիտագործնական գիտաժողով: Կարդալ ավելին...

 

«Մանկավարժ 2021» միջազգային մրցույթվ

«Նոր գիտություն» գիտական գործընկերության միջազգային կենտրոնը կազմակերպում է «Մանկավարժ 2021» միջազգային մրցույթ, որի նպատակն է նպաստել մանկավարժների որակավորման բարձրացմանը և լավագույն մանկավարժների փորձի փոխանակմանը: Մրցույթին կարող են մասնակցել կրթական համակարգի բոլոր մակարդակների ներկայացուցիչները: Կարդալ ավելին...

 

«Հյուսիսային Հայաստանը պատմության խաչմերուկում (պատմամշակութային համադրություններ)» խորագրով միջազգային գիտաժողով

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը 2021թ.-ի հոկտեմբերի 22-ից 23-ը կազմակերպում է «Հյուսիսային Հայաստանը պատմության խաչմերուկում (պատմամշակութային համադրություններ)» խորագրով միջազգային գիտաժողով: Կարդալ ավելին...

 

Միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) 2021թ.-ի հոկտեմբերի 4-8-ը կազմակերպում է միջազգային 7‑րդ երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին: Կարդալ ավելին...

 

Նորարարության մրցույթ 2021

ԱՐՓԱ հիմնարկը հայտարարում է ամենամյա «Նորարարության մրցույթ 2021» մինչև 35 տարեկան գիտնականների և ասպիրանտների համար առաջարկելով հետևյալ պայմանները՝ Կարդալ ավելին...

 

«Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրները» խորագրով 13 րդ միջազգային գիտաժողով ՃՇՀԱՀ-ում

Հարգելի՛ գործընկերներ,

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 2021թ.-ի հոկտեմբերի 6-ից 8-ը կազմակերպում է «Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրները» խորագրով 13-րդ միջազգային գիտաժողովը, որը նվիրված է համալսարանի 100-ամյակին: Կարդալ ավելին...

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում կազմակերպվող «Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2021թ.-ի նոյեմբերի 11-ից 13-ը ՇՊՀ-ում: Կարդալ ավելին...

 

3.0 թվայնացման առցանց համաժողով

Հնդկաստանի ազգերի միավորման միջազգային շարժումը 2021թ.-ի հուլիսի 16-ից 18-ը կազմակերպում է 3.0 թվայնացման առցանց համաժողով, որին կարող են մասնակցել դասախոսներ, ուսանողներ:Կարդալ ավելին...

 

«Ռուսական մագիստրատուրայի ստեղծումը. համառուսաստանյան հետազոտութունների արդյունքները» խորագրով առցանց քննարկում

ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի Տնտեսագիտության ֆակուլտետը 2021 թ․-ի ապրիլի 8-ին ՝ ժամը 13: 00-ին կազմակերպում է «Ռուսական մագիստրատուրայի ստեղծումը. համառուսաստանյան հետազոտությունների արդյունքները» խորագրով առցանց քննարկում:Կարդալ ավելին...

 

24-րդ առցանց գիտաժողով ԳՊՀ-ում

Գավառի պետական համալսարանը 2021 թ․-ի հուլիսի 3-ին /սկիզբը՝ ժամը 11.00‑ին/ կազմակերպում է ամենամյա 24-րդ գիտաժողովն առցանց ձևաչափով:Կարդալ ավելին...

 

«Պետական կառավարման տեսությունը և պրակտիկան» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով

Մոլդովայի պետական ակադեմիան 2021 թ.-ի մայիս 21-ին կազմակերպում է «Պետական կառավարման տեսությունը և պրակտիկան» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով, որը հիանալի հնարավորություն կլինի քննարկելու պետական կառավարման բարեփոխումների և արդիականացման հեռանկարները: Կարդալ ավելին...

 

«Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիրներ» խորագրով ամենամյա միջազգային գիտամեթոդական գիտաժողով

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը 2021 թ.-ի հոկտեմբերի 14-ից 16–ը կազմակերպում է «Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիրներ» խորագրով ամենամյա միջազգային գիտամեթոդական գիտաժողով, որն անցկացվելու է Երևանում։ Կարդալ ավելին...