Նիստ 61 /01.11.2022թ./

2022 թ.-ի նոյեմբերի 1-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի նիստը ՇՊՀ-ի ամբիոնների և ֆակուլտետների որակի ապահովման համակարգողների մասնակցությամբ:

Մասնակիցները քննարկեցին 2021-2022 ուստարում ՇՊՀ‑ի ուսանողների կողմից մանկավարժական պրակտիկայի արդյունավետության և որակի գնահատման հարցումների արդյունքները և դրանց հիման վրա ներկայացրեցին իրենց առաջարկությունները` ուղղված գործընթացների բարելավմանը: Ա. Սարգսյանը ներկայացրեց ՇՊՀ-ի ուսանողների կողմից պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիաների գնահատման հարցաթերթիկը, որը ներկայացված էր ամբիոններ` հնարավորինս լայն շրջանակի հետ քննարկելու և բարելավման նպատակով առաջարկություններ ներկայացնելու համար: