Նիստ 60 /18.10.2022թ./

2022 թ.-ի հոկտեմբերի 18-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի նիստը ՇՊՀ-ի ամբիոնների և ֆակուլտետների որակի ապահովման համակարգողների մասնակցությամբ:

Ա. Սարգսյանը ներկայացրեց, որ ՇՊՀ-ի կայքում արդեն հասանելի է ՇՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցը և այլ փաստաթղթեր, ուստի շահակիցները ծանոթանալու հնարավորություն կունենան: Մասնակիցները քննարկեցին  2021-2022 ուստարում ՇՊՀ‑ի ուսանողների կողմից բուհի մասնագիտական և կազմակերպչական գործընթացներից ակնկալիքների գնահատման հարցումների  արդյունքները և դրանց հիման վրա   ներկայացրեցին իրենց առաջարկությունները` ուղղված գործընթացների բարելավմանը: Ներկայացվեց ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական համակազմի գործունեության որակի արդյունավետության վարկանիշային տարեկան գնահատման ձևաթերթի առցանց լրացման համար մշակված Google ձևանմուշը և  որոշվեց ամբիոններում դրա փորձնական ներդրման  և այլ հարցեր: