Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք մեր սարերը» վիպակի ներկայացում-քննարկում

Անցկացման ամսաթիվը՝ 19.03.2020

Սկիզբը՝ 12:00

Անցկացման վայրը՝ «Գրադարանուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների» կենտրոնի ընթերցարան

 

Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք մեր սարերը» վիպակի հերոսներն ավելի շատ հայտնի են համանուն ֆիլմից: Թե´ վիպակի, թե´ ֆիլմի պատմությունն ու նախատիպերն իրական են: Հ Մաթևոսյանը կարողացել է փոխանցել մեզ մի պատմություն, որն իրականում արծարծում է խնդիրներ, որոնք վերաբերվում են առանձին մարդկանց, մարդկանց խմբերին, ամբողջական հասարակությանն ու համայն մարդկությանը։ Նա կարողացել է բարձրացնել հարցեր, որոնք առաջին հայացքից թվում են պարզ, սակայն բարդ են, խճճված և ցանկացած կետում կարելի է առաջարկել առնվազն երկու իրարամերժ տեսակետ։ Մենք գործ ունենք իրական կյանքի հետ, որում այնքան դժվար է հստակ սահմանագիծ անցկացնել ու հասկանալ, թե որտե՞ղ է «իրականի» սահմանն ավարտվում ու սկսվում «անիրականի» տիրույթը։ Այնուամենայնիվ, բազմաշերտ պատմության կծիկը կփորձենք բացել միասին։

Մինչ հանդիպում։

 

Միջոցառման լսարանը

Միջոցառումը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են ընթերցել, մտածել ու կիսվել իրենց փոքր ու մեծ բացահայտումներով:

Հանդիպման տևողությունը՝ առավելագույնը 1 ժամ

Կոնտակտային տեղեկատվություն

Արմինե Թադևոսյան

Օրվա բանախոս, ՇՊՀ «Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի» ամբիոնի դոցենտ

    Միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Տեղերը սահմանափակ են: