Հայկ Ասատրյանի 3 հոդվածի ներկայացում-քննարկում

Անցկացման ամսաթիվը՝ 16.05.2022

Սկիզբը՝ 12:00

«Բնագիտամաթեմատիկական» ֆակուլտետի «Կարմիր» սենյակ

Հանդիպումը նվիրված է 20-րդ դարի հանճարեղ իմաստասեր Հայկ Ասատրյանի երեք հոդվածի գիտական վերլուծմանը։ Երեք հոդվածներն են՝

  1. Վերանորոգչական շարժման սկիզբը,
  2. Ուժական ճշմարտություն,
  3. Ցեղը և հայրենիքը իբր անբանական ուժեր։

3 հոդվածի ներկայացումը կբացահայտի Ձեզ համար անհայտ հեղինակի, ով  ունակ է երևույթներն էաբանորեն վերլուծելու ու ներկայացնելու փակ դռների բանալիներ։

Միջոցառման լսարանը

Միջոցառումը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են ճանաչել հային և հասկանալ վերջինիս փրկության նախընտրելի ճանապարհը։

Հանդիպման տևողությունը՝ առավելագույնը 1 ժամ 30 րոպե

Կոնտակտային տեղեկատվություն

Հրաչ Խաչատրյան

Օրվա բանախոս, «ՇՊՀ» հիմնադրամի «Գործարարության և վարչարարության» ամբիոնի դոցենտ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու

    Միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Տեղերը սահմանափակ են: