Լի Կուան Յուի «Սինգապուրյան հրաշքի պատմությունը» գրքի կենդանի ներկայացում

Անցկացման ամսաթիվը՝ 11.05.2021

Սկիզբը՝ 14:00

«Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների» կենտրոնի ընթերցարան

Գրքի ներկայացումից հետո, վստահաբար, կհավատաք առանձին անհատի գերհզոր ուժին։ Կհասկանաք, որ ամեն մեկն ունակ է վերափոխելու աշխարհը՝ կյանքի կոչելով սեփական անիրական, ստեղծարար գաղափարները։

Սինգապուրյան տնտեսական հրաշքը հնարավոր է պրոյեկտել՝ դարձնելով հայկական տնտեսական հրաշք՝ կոռուպցիոն երևույթները հաղթահարելու, հասարակական գիտակցությունը դաստիարակելու, տնտեսությունը բարեհաջող արդիականացնելու շնորհիվ։ Ամեն բառի հետևում խելացի օրենքներ են և դրանք կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողություններ։ Օրենքներից մեկը վերաբերում է նրան, որ Սինգապուրում վճարում են բացառապես աշխատանքի դիմաց։ Ցանկացած ղեկավար մտածում է, թե ի՞նչ աշխատանք է կատարելու աշխատողը 8 ժամում։ Միայն այդ օրենքը բավարար է՝ պետության զարգացումն ապահովելու համար։

Եկել է հայկական տնտեսական հրաշքի ստեղծման ժամանակը, իսկ «ՍԻՆԳԱՊՈՒՐՅԱՆ ՀԵԾԱՆԻՎՆԵՐԻՆ» ծանոթանալն ու վերաիմաստավորելը կլինի ավելի քան արդիական։

Միջոցառման լսարանը

Միջոցառումը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են ընթերցել, մտածել ու կիսվել իրենց փոքր ու մեծ բացահայտումներով:

Հանդիպման տևողությունը՝ առավելագույնը 1 ժամ

Կոնտակտային տեղեկատվություն

Երանուհի Մանուկյան

Օրվա բանախոս, ՇՊՀ «Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի» ամբիոնի դոցենտ

    Միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Տեղերը սահմանափակ են: