ՇՊՀ-ՈւՄ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ Է ՀԵՌԱԿԱ ՈւՍՈւՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈւԹՅՈւՆԸ

Բակալավրի կրթական ծրագրերով հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքի սահմանափակման: Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռազմական ամբիոնում (հասցեն՝ ք. Գյումրի, Շիրակացի 5, նախկին Կաթի գործարանի դիմաց)՝ սույն թվականի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 10:00–17:00:
Հայտադիմումը լրացվում է տեղում, որի հետ դիմորդը ներկայացնում   է`

  1. միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական/մասնագիտական կրթության մասին   փաստաթուղթը,
  2. 6 լուսանկար (3×4 սմ չափսի),
  3. անձը հաստատող  փաստաթուղթ  (անձնագիր,  զինվորական         գրքույկ,  ծննդյան  վկայական,  փախստականի   վկայական,  ՀՀ հատուկ  անձնագիր, կացության վկայական),
  4. Զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական:
  5. համապատասխան փաստաթուղթ հետևյալ արտոնություններից օգտվող դիմորդների  համար`
  • 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց  հաշմանդամներ
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան  երեխաներ
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների  երեխաներ
  • ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած  քաղաքացիներ
  • Սոցիալապես անապահով ընտանիքներ /տեղեկանք սոցիալական ծառայության տարածքային  ստորաբաժանումից/
  1. միջազգային և հանրապետական  մրցույթների (օլիմպիադաներ,  փառատոններ) դիպլոմները,
  2. տեղեկանք տվյալ տարվա կենտրոնացված ընդունելության քննությունների գնահատականների  վերաբերյալ,
  3. «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների  վկայագիր
  4. Գործերի ընդունման և յուրաքանչյուր քննության համար 1500-ական դրամի  անդորրագիր/սույն կետով նախատեսված գումարի գանձումից ազատվում են մարտական գործողությունների մասնակից, մարտական հեթապահություն կատարած և սոցիալապես անապահով դիմորդները/:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան (Պ. Սևակի 4) կամ զանգահարել (0312) 6-17-32 և (0312) 6-94-94 հեռախոսահամարներով:

«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2017 — 2018 ՈւՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈւԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐԻ, ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ ՔՆՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԵՎ ՈւՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ

ԸՆԴՈՒՆՈՂ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։