Հասարակական գիտությոսւնների ֆակուլտետում առաջին դաս անցկացրեց «Ժեստ» հոգեբանական կենտրոնի տնօրենը

ՇՊՀ-ի «Հոգեբանություն» մասնագիտության առաջինկուրսեցիների մասնագիտական առաջին դասն անցկացնելու պատիվը տրվել էր «Ժեստ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Մարիամ Մեհրաբյանին։
Գիտելիքի օրվան նվիրված հանդիպման ընթացքում Մարիամ Մեհրաբյանն ուսանողներին ներկայացրեց արդի հոգեբանության մեթոդաբանությունը, անդրադարձավ ընտանեկան դերային սպասումներին ու տեսակներին, ընտանիքի սոցիալ-հոգեբանական համակարգին։ Նա ապագա հոգեբաններին խորհուրդ տվեց ընտանեկան խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատելիս կիրառել խաղային թերապիան։
 Հանդիպման ավարտին Մարիամ Մեհրաբյանը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։