ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձը Շիրակի մայր բուհի շրջանավարտներին

Հարուստ կենսափորձ ու տասնամյակների պատմություն ունեցող, բայց մշտապես երիտասարդ մեր բուհն այս օրերին կյանքի ուղեգիր է տալիս իր հարյուրավոր շրջանավարտներին։

Սիրելի՛ շրջանավարտներ, ձեզ ճանապարհում ենք մեծ կյանք ծնողական գորովով, ձեր մասնագիտական պատրաստվածության և մարդկային նկարագրի հանդեպ անվերապահ հավատով և վստահությամբ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր գործունեության մեջ կլինի լավագույնն ու օրինակելին։

Հուսով եմ, որ դուք ձեր աշխատանքով կմասնակցեք ոչ միայն մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության դժվարին ու լուսավոր գործին, այլեւ հայոց պետականության հզորացման պատվաբեր առաքելությանը եւ ամեն ինչ կանեք՝ ցանկացած ասպարեզում Շիրակի պետական համալսարանի շրջանավարտի պատիվը բարձր պահելու համար։

Մեր երկրի համար դժվարին այս օրերում, ձեր սերնդին վիճակվեց կյանքի նոր փուլ մտնել առավել ամուր կամքով ու տոկունությամբ և մեծ պատասխանատվությամբ, քանզի դուք եք դառնալու մեր գալիք հաղթանակների երաշխիքը, դուք եք կերտելու մեր լուսավոր ապագան։

Սիրելի՛ շրջանավարտներ, իմ և Շիրակի մայր բուհի հանրույթի անունից շնորհավորում եմ ձեզ այս տոնական օրվա առթիվ ՝ ցանկանալով առաջընթաց, նորանոր ձեռքբերումներ, թո՛ղ ձեր բոլոր նախաձեռնությունները պսակվեն հաջողությամբ, թո՛ղ ձեր դիպլոմներն սկիզբը դնեն ձեր հետագա հաջողություններին։

Բարի երթ ձեզ․․․․․