Շարունակվում են ՇՊՀ-ի ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները
Շիրակի պետական համալսարանում ավարտական փուլում են բուհի նոր ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները, որոնք խարսխված են ՇՊՀ-ի ռազմավարական պլանավորման (քաղաքականություն և զարգացման ուղղություններ) հայեցակարգի վրա։
Գործընթացի շրջանակում ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը հերթական խորհրդակցություն էր հրավիրել՝ համալսարանի պրոռեկտորների, կենտրոնների տնօրենների և ֆակուլտետների դեկանների մասնակցությամբ։
Ռեկտորը, կրկին անդրադառնալով բուհի գործունեության երեք գերակա նպատակներին, արտահայտեց իր գոհունակությունը նոր ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներում բուհի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, ներքին և արտաքին այլ շահառուների շարունակական և հետևողական ներգրավվածության կապակցությամբ։
Ամփոփվեցին նաև ՇՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների զարգացման հեռանկարային առաջնահերթությունները, ինչպես նաև ներքին և արտաքին այլ շահառուների դիտարկումներն ու առաջարկությունները։
Նոր ռազմավարական ծրագրի մշակման ավարտական փուլում ևս ռեկտորի հանդիպումները շահառու խմբերի հետ շարունակական բնույթ են կրելու։