ՀԵՏԱԶՈՏՈՂ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ /ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ/ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
Հետբուհական կրթական ծրագրով (հայցորդություն) ուսումնառության համար կարող են դիմել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի (հնգամյա կրթություն) կրթական աստիճան ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման:
Ընդունելությունն իրականացվում է հետևյալ բնագավառներով.
Դասիչ | Բնագավառ |
Ա.00.00 | Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ |
Է.00.00 | Պատմական գիտություններ |
Ժ.00.00 | Բանասիրական գիտություններ |
ԺԳ.00.00 | Մանկավարժական գիտություններ |
և հետևյալ մասնագիտություններով.
Դասիչ | Մասնագիտություն |
Գ.00.04 | Կենսաքիմիա |
Ը.00.02 | Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում |
ԻԴ.03.01 | Աշխարհագրություն |
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնում 2024 թ.-ի սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 21-ը՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00 –17:00:
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
-
- դիմում ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
- անձնագրի և սոցիալական քարտի բնօրինակներ և պատճեններ (բնօրինակները հետ են վերադարձվում դիմումը լրացնելուց հետո),
- ինքնակենսագրություն,
- երեք լուսանկար՝ 3×4 չափի,
- բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմների ու դրանց հավելվածների բնօրինակներ և պատճեններ (բնօրինակները հետ են վերադարձվում դիմումը լրացնելուց հետո) (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
- ընտրված մասնագիտությամբ հրատարակված գիտական աշխատությունների ցուցակը և այդ աշխատանքների պատճենները կամ առնվազն 20 տպագրական էջի (A4 ձևաչափի) սահմաններում գիտական ռեֆերատ,
- գիտական ղեկավարի գրավոր համաձայնություն գիտական ղեկավարման վերաբերյալ (առկայության դեպքում),
- քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում),
Հարցերի և մանրամասների համար դիմել Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն:
Էլ. հասցե. sush.science2023@gmail.com
Հեռ. (0312) 6 64 80, (+374) 98 25 18 26