ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի ընթերցող

Սեպտեմբերի 25-ին «Առավոտ» օրաթերթի էլեկտրոնային հարթակում տեղադրվել է «Ռեկտորն ավերում է բուհը». բաց նամակ ՀՀ նախագահին ու վարչապետին հոդվածը (WWW.ARAVOT. AM/2017/09/25/909444/):
Բաց նամակը քննարկվեց գիտական խորհրդում և ընդունվեց հայտարարություն(միաձայն):
Գիտական խորհրդի 29 անդամից նիստին մասնակցում էին 25-ը:
Նիստի մասնակիցներն արտահայտեցին իրենց վրդովմունքն այդ հրապարակման մեջ տեղ գտած կեղծ փաստարկների մասին՝ ընդգծելով, որ հոդվածում նշված բոլոր որոշումներն ընդունված են գիտխորհրդի կողմից, որի անդամ և նամակի համահեղինակ Հ. Խորիկյանը այդ որոշումներին դեմ չի քվեարկել երբևէ:
Հայտարարություն
Բաց նամակում բերված փաստարկները բուհի բարեփոխումներին միտված միջոցառումները խեղաթյուրված ներկայացնելու փորձ են. ավելին՝ այս ամենը փորձ է խոչընդոտելու բուհի զարգացմանը, կարգ ու կանոնի, ուսանողակենտրոն և բարձրորակ կրթական միջավայրի հաստատմանը:
Համալսարանում խոսուն են իրականացված աշխատանքների արդյունքները:
Օրինակ՝ 2016-2017 և 2017-2018 ուստարիներին մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությունը կազմակերպվել է առանց քննությունների՝ բացառելով կոռուպցիոն որևէ երևույթ: Արդյունքում նախորդ տարվա համեմատությամբ ընդունվել են կրկնակի թվով ուսանողներ:
Համալսարանի՝ վերջին 1 տարվա տեխնիկական վերազինումը, շենքային պայմանների բարելավումն ակներև են, և նույնիսկ վերջին 10 տարում իրականացված բարեփոխումների հետ անհամեմատ: Իսկ կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունքում 2017-2018 ուստարում, երբ հանրապետության գրեթե բոլոր բուհերում ուսանողների թվաքանակը նվազում է, ՇՊՀ-ում անցած տարվա համեմատությամբ առաջին կուրսեցիների թիվն ավելացել է շուրջ 100-ով:
Ի վերջո, բուհում աշխատանքներ են տարվում՝ ձևավորելու բարեկիրթ և մտավորականին վայել բարոյահոգեբանական մթնոլորտ:
Հարգանքով՝ ՇՊՀ գիտական խորհուրդ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։