ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
![]() |
![]() |
![]() |
ERASMUS +
ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ՅՈՀԱՆ ԿՈՒԶԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ERASMUS + շարժունության եվրոպական ծրագրին կարող են մասնակցել հետևյալ բնագավառների ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները.
Բակալավր | Մագիստրատուրա | Ասպիրանտուրա |
Անգլերեն լեզվով | Անգլերեն լեզվով | Անգլերեն և ֆրանսերեն լեզուներով |
• Մաթեմատիկա • Բիզնեսի կառավարում • Տնտեսագիտություն և ֆինանսներ • Համակարգչային գիտություններ • Անգլերեն լեզու և գրականություն • Թարգմանչական գործ • Գերմաներեն լեզու և գրականություն • Ռուսաց լեզու և գրականություն • Իտալերեն լեզու և գրականություն • Իսպաներեն լեզու և գրականություն • Ամերիկագիտություն |
• Թարգմանություն և տերմինալոգիա • Կիրառական լեզվաբանություն. անգլերենը որպես օտար լեզու դասավանդման նպատակով • Համակարգչային ծրագրերի մշակում • Հաշվողական լեզվաբանություն • Հաշվողական օպտիմալացում • Տեղեկատվական անվտանգություն • Բաշխված օպերացիոն համակարգեր • Մոլեկուլյար գենետիկա • Բիոֆիզիկա և բժշկական ֆիզիկա • Պլազմային ֆիզիկա, Սպեկտրոսկոպիա և ինքնակազմակերպում • Առաջատար նյութեր. Նանոտեխնոլոգիաներ • Մոդելավորում և սիմուլացիա • Ֆինանսների և ռիսկերի կառավարում • Ռազմավարական մարդկային ռեսուրսների կառավարում Եվրոպայում • Համակարգչային ծրագրերի մշակում և բիզնես տեղեկատվական համակարգեր • Շուկայագիտության կառավարում • Շրջակա միջավայրի երկրաքիմիա • Միջազգային զարգացման ուսումնասիրություններ • Ամերիկագիտություն |
• Մաթեմատիկա • Ֆիզիկա • Համակարգչային գիտություններ • Կենսաբանություն • Քիմիա • Աշխարհագրություն • Երկրաբանություն • Շրջակա միջավայր • Լեզվաբանություն • Պատմություն • Աստվածաբանություն • Իրավաբանություն • Փիլիսոփայություն • Սոցիոլոգիա • Հաղորդակցում • Քաղաքագիտություն • Հոգեբանություն • Կրթություն • Կիբեռնետիկա և ստատիստիկա • Հաշվապահություն • Տնտեսագիտություն • Տնտեսագիտություն և միջազգային բիզնես • Ֆինանսներ • Տնտեսագիտական ինֆորմատիկա • Կառավարում • Մարքետինգ |
Ֆրանսերեն լեզվով | Ֆրանսերեն լեզվով | |
• Տուրիզմի աշխարհագրություն • Ֆրանսերեն լեզու և գրականություն |
• Զբոսաշրջություն և տարածաշրջանային զարգացում • Ֆրանկոֆոնիայի ուսումնասիրություններ |
Շարժունությունն իրականացվում է ուսանողների համար (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա) 5 ամսով, իսկ պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի համար` 5 օրով: Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը: Ամենամսյա կրթաթոշակը կազմում է 750 Եվրո:
Ծրագրին կարող եք դիմել մինչև 2017թ. հոկտեմբերի 15-ը՝ առցանց գրանցվելով https://erasmusplus.uaic.ro/ հղումով և ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը:
Մանրամասների համար կարող եք դիմել.
Գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման կենտրոն
Էլ. հասցե. shsu.international@gmail.com
Հեռ. +312-69494
ՀՀ, Գյումրի, Պ. Սևակի 4, ՇՊՀ