Իրազեկման հանդիպում ՇՊՀ-ի առաջին կուրսեցիների համար

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, Շիրակի պետական համալսարանի Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժինն Ուսանողական խորհրդի հետ համատեղ կազմակերպում է իրազեկման հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն

  • Ուսանողների իրավունքները, պարտականությունները, կրեդիտային համակարգի և բուհում գործող գնահատման կարգի առանձնահատկությունները,
  • Պետության կողմից տրամադրվող փոխհատուցումներից և ներբուհական զեղչից օգտվելու ընթացակարգերը,
  • Ուսանողական խորհրդի գործունեությունը և խորհրդի կազմում ընդգրկվելու ընթացակարգը:

Հանդիպումները կանցկացվեն ՇՊՀ նիստերի դահլիճում՝ ըստ հետևյալ ժամանակացույցի

Հասարակական գիտությունների և Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետներ՝ օրը՝ 13.10.2025թ.

ժամը՝ 13։30

Հումանիտար գիտությունների ֆակուլտետ և Ռազմական ամբիոն՝

օրը՝ 14.10.2025թ.

ժամը՝ 13։30