МЕРОПРИЯТИЯ

Սեպտեմբերի 16-ին «Գյումրի թիմ» նախաձեռնության խմբի հետ համագործակցության հերթական հանդիպումը տեղի ունեցավ Բանականության բանալի ակումբում: Շուրջ 20 ուսանողներ մասնակցեցին դպրոցական խորհուրդների (աշակերտական, ծնողական, կառավարման) ձևավորման կանո-նակարգային համապատասխանության գնահատման հրահանգչական սեմինար-պարապմունքին:
Նախապատրաստվում է դպրոցական խորհուրդների ակտիվի իրազեկվածության մակարդակի բարձրացում:
Սեմինարն իրականացրին ԵՊՀ ուսանող, ՋՀՀ կրթական ծրագրերի դասընթացավար Լեւոն Հարությունյանը և COAF Հայաստանի մանուկներ հիմնադրամի Շիրակի մարզում մոնիտորինգի մասնագետ Էմմա Բաղդասարյանը:



Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ՝ ուսանողների հերթական խումբը կամավոր դոնորական արյուն հանձնեց Գյումրու «Արյան փոխներարկման կայան»-ում: Ուսանողները խորհրդատվություն ստացան բժիշկներից, որից հետո միայն դոնորության համար անհրաժեշտ պահանջներին համապատասխանող ուսանողները արյուն հանձնեցին, մի մասն էլ գրանցվեց առաջիկայում մասնակցելու մարդասիրական ակցիային: Դոնոր դառնալով ուսանողները նաև նպատակ ունեն հասարակության մեջ արմատավորել այն գաղափարը, որ իրենց հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի կյանքեր փրկել:
«Գյումրու արյան բանկ»-ի տնօրեն Անդրիասյանը կարևորեց ուսանողների կամավոր նախաձեռնությունը, շնորհակալագրեր հանձնեց դոնորներին և ՇՊՀ ՈՒԽ-ին՝ Շիրակի մարզում դոնորության գործընթացին աջակցելու համար:
2018թ. փետրվարի 7-ին բուհում «Գյումրու արյան փոխներարկման կայան»-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ, տեղեկատվական հանդիպում-քննարկում տեղի ունեցավ: Գյումրու արյան բանկի տնօրեն Արկադի Անդրիասյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, դոնորների ընտրության, արյան հավաքագրման և լաբորատոր հետազոտության փուլերը: Պարոն Անդրիասյանը նաև պատվորգրեր հանձնեց Ուսանողական խորհրդի այն անդամներին, ովքեր օրեր առաջ մասնակցեցին անվճար դոնորական ակցիային: Ներկաներից ձևավորվեց ևս մեկ խումբ՝ առաջիկայում արյան դոնոր դառնալու համար:Հանդիպմանը ներկա էր Շիրակի մայր բուհի բժիշկ Ստամբոլցյանը, ով ևս կարևորեց անվճար արյունատվությունը՝ և՛ որպես առողջ ապրելակերպ, և՛ բարի կամքի դրսևորում:
Մեր մյուս գործընկերը՝ ՀԵՀ-ի Շիրակի մարզային կենտրոնի ներկայացուցիչն էլ խոսեց ՄԻԱՎ վարակի, դրա կանխարգելման մասին, պատասխանեց ուսանողների հարցերին: Ներկաները հետաքրքրվեցին, նաև ՄԻԱՎ ինքնաթեստավորում անցան:
Հանդիպումից հետո Ֆակուլտետային ՈւԽ նախագահները ստացած գիտելիքներով կիսվեցին ուսանողների հետ՝ բաժանեցին տեղեկատվական բուկլետներ ու պատմեցին ՄԻԱՎ-ի և դրա հետևանքների մասին:
ՇՊՀ Ուսանողական խորհուրդը առողջապահական միջոցառումների շարք է նախաձեռնում, որը սկսվում է անվարձահատույց արյունատվության ակցիայով։
ՇՊՀ ՈՒԽ անդամներն այցելել են Գյումրիի արյան բանկ։ Արյուն տալուց առաջ երիտասարդ դոնորները լրացրեցին համապատասխան հարցաթերթիկ, բուժզննում անցան, որից հետո միայն թույլատրվեց նրանց կատարել արյունատվություն։
ՇՊՀ-ի ուսանողները բազմիցս հանդես են եկել արյունատվության անվարձահատույց ակցիաներով՝ նպատակ ունենալով հասարակության, հատկապես երիտասարդության մեջ արմատավորել այն գաղափարը, որ մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր։
ՇՊՀ ՈՒԽ-ը շարունակելու է անվարձահատույց արյունատվության ակցիան, բոլոր նրանք, ովքեր ուզում են մասնակցել կամավոր ծրագիր-ակցիաներին կարող են դիմել Ուսանողական խորհուրդ։
2018թ. հունվարի 27-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ միջոցառում նվիրված երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնին։ Այս տարի այն տոնվում է Հայոց բանակի կազմավորման տոնից մեկ օր առաջ և պատահական չէր, որ միջոցառումների շարքը սկսեցինք տարբեր ազգային խաղերով ու հրաձգությամբ։ Երիտադարդները հանդիպում ունեցան նաև քահանայի հետ, պատասխանեցին նախապես կազմված վիկտորինայի հարցերին ու իրենց գիտելիքները ստուգեցին, թե որքանով են տեղյակ եկեղեցական տոնի ու դրա ժողովրդական դրսևորումների մասին։ Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև խաղեր: Վերջում բոլոր մասնակիցները ստացան աղի բլիթներ։