Кафедра теории и методики физического воспитания
Ամբիոնի պատմություն
Ստեղծվել է 1947թ.: Առաջին վարիչն էր ֆիզկուլտուրային շարժման ակտիվ գործիչ Սուրեն Թոփչյանը: 1965-97թթ. ամբիոնը ղեկավարել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, պրոֆեսոր Հովհաննես Առաքելյանը, 1997-ից` մանկ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Բաբկեն Սերոբյանը:
1972թ-ին ԳՊՄԻ-ում բացվեց ֆիզիկական կուլտուրայի բաժինը, որը հնարավորություն ընձեռեց բացել սպորտային խաղերի ու մարմնամարզության մասնագիտական ամբիոն, որի առաջին վարիչն էր դոցենտ` Մկրտիչ Մանուկյանը, այնուհետև ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ` Ռ. Մանուկյանը, Ռ. Պապոյանը, իսկ 2006 թ-ից ամբիոնի վարիչ է ընտրվել դոցենտ` Ա. Խաչատրյանը: 2013-ից Ֆիզիկական դաստիարակության և սպորտային մանկավարժության ամբիոնները միավորվել և վերանվանվել է ֆիզիկական դաստիարակության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի:
Վերոնշյալ տարիներին ամբիոններում աշխատել են ճանաչված բազմափորձ պրոֆեսորներ, խորհրդային միության և հանրապետության վաստակավոր մարզիչներ`Հ. Առաքելյան, Հ. Փարսադանյան, Ֆ. Ղազարյան, Գ. Բուտաև, Գ. Մինասյան, Ռ. Պապոյան, Վ. Գրիգորյան, Բ. ՍԵրոբյան, Ա. Մաթևոսյան, Ռ. Մանուկյան, Մ.Մանուկյան, Ռ. Չոլախյան, Հ. Սահակյան, Հ. Անտիկյան, Ա. Խաչատրյան և ուրիշ վաստակավոր մարզիչ մանկավարժներ: Աշխատակիցների զգալի մասը ունեցել է գիտական կոչումներ և աստիճաններ: Այս ամենի արդյունքում ԳՊՄԻ ուսանող մարզիկները դարձել են ինչպես միջբուհական, այնպես էլ հանրապետական և միջազգային մրցումներում հաղթողներ և մրցանակակիրներ: Այս տարիներին ինստիտուտում հիմնավորվեցին ինչպես մենապայքարային, այնպես էլ խաղային ձևերը, որը խթան հանդիսացավ մարզաձևերի զարգացմանը: 1970 ականներից մինչև օրս Լենինական-Գյումրիի բարձրակարգ մարզիկներից 10 օլիմպիական չեմպիոններ և մրցանակակիրներ ` /Յ. Վարդանյան, Լ. Ջուլֆալակյան, Մ. Իսկանդարյան, Ի. Միլիտոսյան, Ա. Ալեքսանյան/, 30-ից ավելի աշխարհի` /Վ. Միլիտոսյան, Մ. Ապիկյան,Հ. Ռուբենյան, Ա. Մանուկյան/ 40 եվրոպայի չեմպիոններ`/Ռ. Էմմիյան, Մ. Ղազարյան, Հ. Ստեփանյան, Խ. Քյափանակցյան/ մեր ինստիտուտի ուսանող շրջանավարտներն են եղել:
Ամբիոնի շրջանավարտները 60-ից ավել համաշխարհային և եվրոպական ռեկորդների հեղինակներ են: Նրանք մարզել և մարզում են ՀՀ հավաքական թիմերը, նրանցից մոտ 30-ը` /Մ. Շիրինյան, Ա. Մխիթարյան, Լ. Ջուլֆալակյան., Կ. Սիմոնյան, Ս. Սարգսյան, Գ. Վարդանյան/ ՀՀ վաստակավոր մարզիչներ են:
Ամբիոնները մեծ աշխատանք են կատարել նաև գիտամանկավարժական բնագավառում: Տպագրվել է, ինչպես գիտական, այնպես էլ մեթոդական աշխատանքներ, որոնք իրենց նպաստն են բերել ուսանողների ուսումնադաստիրակչական աշխատանքներում: Ֆիզիկական դաստիարակության ամբիոնին է պատկանում մանկապարտեզներում ֆիզիկական դաստիարակության պարապմունքների կազմակերպման առաջարկությունը: Կատարված աշխատանքի արդյունքում մշակվել է պարապմունքների անցկացման մեթոդաբանություն, որը ներդրվել է ինչպես քաղաքի, այնպես էլ հանրապետության և նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում` ամբիոնին բերելով համամիութենական ճանաչում:
Ամբիոնը իր գործունեության ընթացքում կազմակերպել է հետևյալ հանրապետական գիտական նստաշրջանները` «Ֆիզիկական դաստիարակություն և նրա դասավանդման մեթոդիկա», «Ազգային բանակին առողջ զինվոր», «Օլիմպիական շարժում», ինչպես նաև «Աճող սերնդի ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստականություն»:
ԳՊՄԻ /այժմ ՇՊՀ/ ֆիզիկական դաստիարակության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը առաջնային դեր է խաղում թե Շիրակի տարածաշրջանում մարզիկների պրոֆեսիոնալիզմի աճի, թե մասնագետ կադրերի պատրաստման և թե Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բարձր մակարդակի ապահովման գործում:
Դասախոսներ