Кафедра психологии, социологии и социальной работы

Ամբիոնի պատմություն

Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնը Շիրակի պետական համալսարանի ենթակառուցվածքներից է, որն իրականացնում է ուսումնական, մեթոդական և գիտահետազոտական գործունեություն, ինչպես նաև՝ հոգեբանական խորհրդատվության կազմակերպում։

Ամբիոնի գործունեության ուղեծիրը ընդգրկում է գիտության, կրթության ու պրակտիկայի ոլորտը։ Արդիականացնել բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը՝ ներառյալ դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը, դասընթացների բովանդակությունը, արդիական ուսումնական նյութերի ու մոտեցումների կիրառումը։ Պարբերաբար իրականացնել կրթական ծրագրերի որակի գնահատումը, դասավանդման որակը համապատասխանեցնել մասնագիտության և գիտության զարգացման համաշխարհային միտումներին, ապահովել հոգեբանության, սոցիոլոգիայի, սոցիալական աշխատանքի և հասարակության հետ կապերի բնագավառներում արտերկրի առաջատար բուհերի հետ մրցակցության ապահովման հնարավորությունները։ Մեր սկզբունքն է ապահովել այնքան կրթություն, որքան և գիտություն։

Ամբիոնը հատկապես ուշադրություն է դարձնում երիտասարդ դասախոսների հարմարման գործընթացին՝ խրախուսելով ու ապահովելով բարենպաստ աշխատանքային պայմաններ։ Վաղվա դասախոսի ամբիոնը պետք է լինի կանխատեսող՝ մասնագիտական կոմպետենտության հենքով։

Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնը համալրված է գիտամանկավարժական բարձր որակավորում ունեցող դասախոսներով․ պրոֆեսորադասախոսական կազմ – 30, գիտությունների դոկտոր – 2, գիտությունների թեկնածու – 9, առանց գիտական աստիճանի – 19, պրոֆեսոր – 1, դոցենտ – 6, առանց գիտական կոչման – 23։

Ամբիոնը թողարկում է հետևյալ մասնագիտությունները․

Բակալավրի կրթական աստիճան՝

  • Հոգեբանություն
  • Սոցիալական աշխատանք
  • Սոցիոլոգիա

Մագիստրոսի կրթական աստիճան՝

  • Հոգեբանություն
  • Սոցիալական աշխատանք
  • Զինվորական հոգեբանություն

Հետազոտողի  կրթական աստիճան հոգեբանություն /ասպիրանտուրա, հայցորդություն/՝

Ուսումնական գործընթացին զուգահեռ՝ ամբիոնում իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ

  1. Մասնագիտական և անձնային աճի շարժընթացը բուհում ուսումնասիրության տարիներին
  2. Հոգեբանական ծառայությունը բուհական համակարգում
  3. Էթնոհոգեբանական ուսումնասիրություններ
  4. Տարեցների հոգեբանական աջակցության հիմնախնդիրները

Վերջին երեք տարիների ընթացքում ամբիոնի դասախոսների կողմից հրատարակվել են 10 մենագրություն, 60-ից ավել հոդվածներ։

Համալսարանական կրթության պայմաններում ամբիոնի արդիականացման առաջնահերթություններից են՝ բուհը դիտել մեկ ամբողջական միավոր, լուծել մեկ ընդհանուր խնդիր՝ նպաստելով ուսանողների անձնային և մասնագիտական կոմպետենցիաների ձևավորմանը, կերտել մարդ-քաղաքացու կերպարը, հայրենիքի՝ այս երկրի քաղաքացու կերպարը, լինել սեփական երկրի, սեփական հայրենիքի, իր քաղաքի ու իր բուհի նվիրյալ։

Ամբիոնի վարիչ

Սահակյան Կարինե Արամի
հոգեբանական գիտ. թեկ., դոցենտ

Դասախոսներ

Կնյազյան Հայկուհի Մաենլեստի
Հոգեբանական գ.թ., դոցենտ

Բեյբության Մարինե Գուրգենի
Հոգեբանական գ.թ., ասիստենետ

Պապոյան Աննա Կարլենի
Դասախոս

 

Հովակիմյան Քնարիկ Սերյոժայի
Դասախոս

Թադևոսյան Արմինե Երվանդի
Հոգեբանական գ.թ., դոցենտ

Պապիկյան Վարդան Մամիկոնի
Դասախոս

Զարգարյան Էլվիրա Վազգենի
Դասախոս

Եղիազարյան Սաթենիկ Էմինի
Դասախոս

Ֆարզադյան Հերմինե Բագրատի
Մանկավարժական գ.թ., ասիստենտ

Տոնոյան Աշխեն Վլադիմիրի
Դասախոս

Սիմոնյան Աստղիկ Մկրտչի
Դասախոս

Խաչատրյան Թերեզա Արթուրի
Դասախոս