Кафедра математики, физики и информационных технологий
Ամբիոնի պատմություն
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի ամբիոնը ձևավորվել է 2017թ. բարձրագույն մաթեմատիկայի և մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի, ֆիզիկայի, տեխնոլոգիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի, ինֆորմատիկայի ամբիոնների միավորման արդյունքում, որոնք առանձին-առանձին գործել են դեռ 1930-ական թվականներից: Վերջին տարիներին նշված ամբիոնները ղեկավարել են ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Սարգսյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Դրմեյանը և ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Մանուկյանը: Ներկայումս միացյալ ամբիոնի վարիչի ԺՊ-ն է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Մանուկյանը, իսկ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Սարգսյանը ամբիոնի պատվավոր վարիչն է:
Ամբիոնը համալրված է բարձր գիտամանկավարժական որակավորում ունեցող դասախոսներով. ՀՀ ԳԱԱ 1 թղթակից անդամ, 3 պրոֆեսորներ, 3 դոկտորներ, 14 դոցենտներ և 19 գիտությունների թեկնածուներ:
Ամբիոնը թողարկում է հետևյալ մասնագիտությունները.
Բակալավրի կրթական աստիճան՝
- Մաթեմատիկա
- Ֆիզիկա
- Ինֆորմատիկա
- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Մագիստրոսի կրթական աստիճան՝
- Մաթեմատիկա
- Ֆիզիկա
- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Հետազոտողի կրթական աստիճան (ասպիրանտուրա, հայցորդություն)
- Մաթեմատիկա
- Մեխանիկա
- Ֆիզիկա
- Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա)
Ուսումնական գործընթացին զուգընթաց ամբիոնում տարվում են մեծ ծավալի գիտահետազոտական աշխատանքներ: Գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են.
- Միկրոպոլյար առաձգական բարակ ձողերի, սալերի և թաղանթների տեսություն, ջերմաառաձգականություն ու մագնիսաառաձգականություն, կառուցվածքային մեխանիկա:
- Վակուումային քվանտային երևույթներ արտաքին դաշտերի (գրավիտացիոն, էլեկտրամագնիսական) առկայությամբ և դրանց կիրառությունները կոսմոլոգիայում:
- Նյութի կառուցվածքային անկատարելությունների ռենտգենաինտերֆերաչափական ուսումնասիրություն, միկրո և նանո կառուցվածքների ֆիզիկական հատկություններ:
- Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցման մեթոդաբանություն:
Վերջին 3 տարիների ընթացքում ամբիոնում լույս են տեսել շուրջ 230 միջազգային վարկանիշավորմամբ օժտված, ՀՀ և ՌԴ ԲՈՀ-ի ցուցակներում, միջազգային և հանրապետական գիտաժողովների ժողովածուներում ընդգրկված գիտական հոդվածներ, 8 մեթոդական աշխատանքներ և 4 գիտական մենագրություններ:
Ամբիոնը վերջին 10 տարիների ընթացքում մշտապես ունեցել է ՀՀ կառավարության կողմից պետբյուջեի միջոցներով ֆինանսավորվող թեմաներ և ներկայումս էլ ամբիոնում պրոֆեսոր Ս. Սարգսյանի ղեկավարությամբ իրականացվում են հետևյալ թեմաները.
- Վերջավոր էլեմենտների մեթոդի զարգացումը և կիրարկումը միկրոպոլյար առաձգական բարակ ձողերի, սալերի և թաղանթների տեսությունների եզրային խնդիրների թվային լուծումների կառուցման համար
- Նանո և միկրոտեխնիկայի նյութերի և կառուցվածքների մեխանիկայի պրոբլեմային լաբորատորիայի պահպանում և զարգացում
2016թ.-ից գիտական և գիտատեխնիկական գործունեության համար տրամադրվող ներբուհական դրամաշնորհի շրջանակներում ամբիոնի դոցենտ Ե. Սերոբյանի ղեկավարությամբ իրականացվում է նաև ‹‹Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ֆիզիկայի խնդիրների լուծման ներկայացումը շարժուն տեսապատկերներով›› գիտական թեման:
2018թ.-ից գիտական և գիտատեխնիկական գործունեության համար տրամադրվող ներբուհական դրամաշնորհի շրջանակներում ամբիոնի պրոֆեսոր Հ. Դրմեյանի ղեկավարությամբ իրականացվում է նաև «Ցուցադրական փորձերի և լաբորատոր աշխատանքների իրականացումը ֆիզիկայի դպրոցական դասընթացում» գիտական թեման:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի համատեղ «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՀՀՌՀ-2018» մրցույթի արդյունքում ընտրվել է Ա. Սարգսյանի «Ասիմետրիկ շերտավոր ամրավորում պարունակող պոլիմերային նանոկոմպոզիտների առաձգական հատկությունների մոդելավորումը» գիտական թեման:
Ամբիոնի աշխատակիցներն են.
Ամբիոնի վարիչ
Դասախոսներ
ervand_serobyan@shsu.am