«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանը հրավիրում է մինչև 35 տարեկան Երիտասարդ գիտաշխատողների, հետազոտողների և մագիստրոսների «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին, նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60-ամյակին:

Գիտաժողովը կայանալու է 2019թ. սեպտեմբերի 25-27-ը:

Մինչև սեպտեմբերի  05-ը՝ ժամը 17:00-ն, ընդունվում են մասնակցության հայտեր գիտաժողովի  հետևյալ բաժանմունքներում, որոնք աշխատելու են Գյումրիում.

  • Հումանիտար,հասարակական գիտություններ, բուհական դասավանդման մեթոդիկա,
  • Ֆիզիկամաթեմտիկական գիտություններ,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգչային գրաֆիկա:

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:

Մանրամասներ