Ի՞նչ է արդարությունը․ աշխատաժողով-քննարկում Գյումրիում

Հարգելի գործընկներներ,

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ, Ժ․ 16։00-18։00 ԳՅՈՒՄՐԻԻ ԻՆՖՈՏԱՆԸ (Մ.Մկրտչյան 38ա շ. բն.1 ) տեղի կունենա «Ի՞նչ է արդարությունը» աշխատաժողով-քննարկումը։

Որո՞նք են արդարության հանրային ընկալումները։ Որո՞նք են անարդարության պատճառները և դրսևորումները։ Ինչպե՞ վերացնել կամ կանխել դրանք։ Ինչպե՞ս հասնել արդարության «Նոր Հայաստանում»։ Այս և այլ հետաքրքիր հարցերի պատասխանները դուրս կբերենք խմբային քննարկումների․ ինտերակտիվ վարժությունների, դերախաղերի և այլ միջոցներով։

Միջոցառման սկզբում կներկայացվեն Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացված՝ «Արդարության ընկալումներ» հետազոտության նախնական արդյունքները, որոնց շուրջ էլ կկառուցվի քննարկումը։

Միջոցառումն իրականացվում է Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի կողմից՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Միջոցառման ֆեյսբուքյան լինկը՝ https://www.facebook.com/events/389327741816007/?active_tab=about