Վեբ Ծրագրավորման դասընթաց նոր զորացրվածների համար

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն գիտակրթական հիմնադրամը Հայաստանի Հանրապետական «Զինվորի Մայր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ` Հայ Օգնության Ֆոնդի ֆինանսավորմամբ, իրականացնում է 6 ամսյա անվճար դասընթաց՝ զինծառայողների կամ զորացրված երիտասարդների համար։
Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել գիտելիքներ HTML/CSS, JavaScript, PHP, Data Base, Linux, Adobe Photoshop, դիսկրետ մաթեմատիկա, ալգորիթմների տեսություն, անգլերեն լեզու առարկաներից:
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ անձնագիր և զինգրքույկ։

Դասընթացի սկիզբ ՝ սույն թվականի մարտի 1

Ընդունելությունը կանցկացվի հարցազրույցի միջոցով:

Գրանցման համար մինչև սույն թվականի փետրվարի 20-ը կարող եք դիմել գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն: