«Շահերի պաշտպանության և լոբբինգի դերը սոցիալական պաշտպանության ոլորտում» թեմայով սեմինար-քննարկում

Սիրելի ուսանողնե´ր

Հոկտեմբերի 25-ին ժամը 13.30-ին ՇՊՀ-ի ուսանողների աջակցության և բուհ-գործատու համագործակցության կենտրոնը  հրավիրում է մասնակցելու «Շահերի պաշտպանության և լոբբինգի դերը սոցիալական պաշտպանության ոլորտում» թեմայով սեմինար-քննարկմանը:  Սեմինար քննարկման բանախոսն է Տիգրան Պետրոսյանը, ով Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի Շահերի պաշտպանության պատասխանատուն է,  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ: Նա շահերի պաշտպանության ուղղությամբ մասնագիտական գործունեություն է ծավալում նաև Երեխաների Պաշտպանության Ցանցի տնօրենների խորհրդում, ինչպես նաև  Տարեցների Պաշտպանության Ցանցի խորհրդում: Հանդիպումը կհետաքրքրի սոցիալական աշխատանք, սոցիալական մանկավարժություն և հոգեբանություն կրթական ծրագրերում ուսումնառող  ուսանողներին և շրջանավարտներին: