«Մտածիր ինչպես հաջողակը կամ ինչպե՞ս ստանալ հաջողության իրավունք»

#ՇՊՀ դահլիճում այսօր համալսարանականները մասնակցեցին ուսանողների աջակցության և բուհ-գործատու համագործակցության կենտրոնի կազմակերպած «Մտածիր ինչպես հաջողակը կամ ինչպե՞ս ստանալ հաջողության իրավունք» խորագրով սեմինարին:
Բանախոսը «ՇԵՄՄ» կենտրոնի հիմնադիր- տնօրեն, ՀՊՏՀ ԳՄ-ի դասախոս, ՇՊՀ ռեկտորի օգնական Տիգրան Մինասյանն էր, ով ուսանողներին ներկայացրեց իր հաջողության պատմությունը, կիսվեց սեփական ներուժը ճիշտ օգտագործելու, վախերը հաղթահարելու և ինքնավստահություն ձեռք բերելու իր բանաձևերով: